Ով է այս անգամ դավաճաններին «սեւ շենք» ուղարկելու

Անցնող շաբաթը նշանավորվեց մի խորհրդավոր հանդիպմամբ եւ դրա վերաբերյալ սկանդալային լուրով, որը թեպետ հետագայում հերքվեց, բայց հերքումներն այդ նոր հարցեր առաջ բերեցին։ Ավելին, օրեր անց՝ այսօր հաստատվեց, որ իրականում այդ հերքումները գրոշի արժեք չունեին։ Հիմա սկսենք ամենասկզբից։
Եվ այսպես, շաբաթ օրը իշխանությունների կամակատար Արման Բաբաջանյանին պատկանող կայքում տեղեկություն տարածվեց սեփականատիրոջ անունից հետեւյալ վերտառությամբ՝ «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»։

Հրապարակման մեջ ասվում էր. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում։ Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։

Սրանից ավելի մեծ խայտառակություն դժվար էր պատկերացնել, Արցախի նախագահի դեմ-դիմաց նստած խոսել տարածքների հանձնման խայտառակ տարբերակի մասին, որի ջատագովը ժամանակին Լեւոն Տե-Պետրոսյանն էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում հերքեց լուրը . «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։

Նաեւ դիմեց էջի «պատասխանատուներին» և պահանջեց «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»։ Վերջում էլ արդարացավ` «առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը` միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»։

Ավելի ուշ, երբ Բաբաջանյանը «տեսապարզաբանմամբ» հանդես եկավ, թե «հայտնի խմբակը» կամ «հայտնի շրջանակները» կեղծել են իր ֆեյսբուքյան էջը, այն պարագայում, երբ առաջինը հենց իրեն պատկանող 1in.am-ն էր կազմակերպության էջի լուրը զետեղել իր լրահոսում, նախագահի խոսնակն էլ հեռացրեց իր գրառումը։
Պատգամավորի պարզաբանում-հերքումը եկավ հաստատելու, որ ինչ որ բան այն չէ։ Բաբաջանյանն ասաց, թե Արցախի նախագահի հետ միայն ներքին հարցեր են քննարկել` ԼՂ Արցախի հարցին ընդհանրապես անդրադարձ չենք արել։ Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումն այլ բան էր հուշում` նման քննարկում եղել է, ու նախագահն էլ «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է արել»։

Որ Արման Բաբաջանյանն Արցախի հարցի կարգավորման տերպետրոսյանական տխրահռչակ մոտեցման ջատագովն է, այսօր խոստովանել է ինքը՝ Բաբաջանյանը, ասելով՝ «Վերահաստատում եմ դիրքորոշումս Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության վերաբերյալ։ Այն ինձ ոգեշնչում է»:

Փաստորեն, այլեւս աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ թուրքական հինգերորդ շարասյունը կրկին գրոհում է Հայաստանը։ 90-ականներին Տեր-Պետրոսյանին չհաջողվեց կյանքի կոչել այդ խայտառակ լուծումը, չհաջողվեց նաեւ կյանքի կոչել տասը տարի առաջ վերադարձի ժամանակ, հավանաբար այժմ դա փորձում է իրագործել իր հոգեզավակի՝ ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի դավաճան իշխանության միջոցով։ Կասկած չկա, որ Բաբաջանյանը Փաշինյանի կեղտոտ գործերով դեսպանն է եւ ժողվարչապետն է նրան գործուղել Արցախ, որտեղ հանդիպում է ունեցել ոչ միայն նախագահի, այլեւ պատերազմի բովով անցած Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Ժամանակին նման ազգադավ հայտարարություն անողներին իշխանական էլիտայի ազգային գաղափարախոսության կրողներն ուղարկում էին «սեւ շենք», ինչպես դա արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, հիմա ակնհայտ մեղմ ու սիրալիր վերաբերմունք է դրսեւորվում այս տարրերի նկատմամբ՝ մատնելով, որ իրենք էլ թուրքական հինգերորդ շարասյան կողմնակիցները կամ ներկայացուցիչներն են։

Անի Սահակյան

դիտվել է 2856 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am