Ինչու՞ ոչ. Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև հիմա «հույս է ներշնչում» Ադրբեջանին. Սերգեյ Շաքարյանց (video)

Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես է եկել քրեական հանցագործության մեջ կոնկրետ մեղադրանքներով, քանի որ մաքսանենգությունը քրեական հանցագործություն է, ոչ թե քաղաքական: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանն ու մեղադրանքներին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:


Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ նման մեղադրանք նախկինում երբևէ չի եղել, քանի որ նախկին իշխանությունները մաքսանենգությամբ չեն զբաղվել. «Դուք հասկանում եք՝ օդային տրանսպորտի օգտագործումը մենաշնորհ չէ, բայց այն վերահսկվում է իշխանության կողմից: Այսինքն՝ ում պետք է եղել, տեղյակ են եղել մաքսանենգ ծխախոտի արտահանման մասին»:

Հարցին՝ ինչու՞ այս փուլում այսպիսի հայտարարություն արեց Իլհամ Ալիևը, Սերգեյ Շաքարյանցը պատասխանել է. «Գուցե Ալիևի ինչ-որ ակնկալիք չի արդարացել: Ես դժվարանում եմ ասել՝ վերելակում Փաշինյանն ու Ալիևը վերելակում ինչ են խոսել, բայց ինչ որ պայմանավորվածություն ժամկետներում չի կատարվել»: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի պատասխանը Ադրբեջանին այնքան արժանի չէ, որքան որ ուզում են ներկայացնել մեր ժողովրդին։


Սերգեյ Շաքարյանցին հետաքրքրում է՝ ինչու՞ նախկիններին անդրադառնալիս Ալիևը չի անդրադարձել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Երևի Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց դեռ հույս է ներշնչում, ինչու՞ ոչ: Տեր-Պետրոսյանը թե՛ Հեյդար Ալիևի, թե՛ Իլհամ Ալիևի ընտանիքների հետ սերտ շփում է ունեցել»:

դիտվել է 1059 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am