Ցմահ առաջնորդը. Հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ ոչ...

Ահա, Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց: Ռուսաստանում հանրաքվեի նախնական արդյունքներով, քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով, պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ավելի քան 78 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք թույլ կտան նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել իր իշխանությունը մինչև 2036 թվականը:

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ն անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր ավելի ուշ: Նախօրեին նախագահն անձամբ կոչ արեց ռուսաստանցիներին մասնակցել համառուսաստանյան հանրաքվեին։ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքի ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը, ընդ որում՝ առանց բժշկական դիմակի և ձեռնոցների:

Հանրաքվեին նվազագույն շեմ չկար, այն կայացած կհամարվի ցանկացած մասնակցության դեպքում։ Այդուամենայնիվ, ընդդիմադիրները, դիտորդները, «Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 25-ից ահազանգում էին, որ բյուջետային աշխատողներին և զինվորականներին պարտադրում են մասնակցել հանրաքվեին և կողմ քվեարկել։ Բացի այդ կան արդեն բազմաթիվ վկայություններ այլ խախտումների մասին՝ մասնավորապես, ռուսաստանցիների մի մասը ահազանգում է, որ եկել են ընտրատեղամասեր և պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են։

Ռուսաստանյան ընդդիմությունը ընդհանուր ռազմավարություն այս քվեարկությանը չէր մշակել, երկու մասի էր բաժանվել. մի մասը կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն, մյուս մասը՝ մասնակցել և սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների փաթեթում հիմնականը՝ նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչի արդյունքում Պուտինը 2024-ին և 2030-ին նախագահական ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունք է ստանում։ Հենց այս փոփոխությանն են դեմ ընդդիմությունն ու մտավորականության մեծ մասը, սակայն իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատրվակով չեն արտոնել բողոքի ակցիաները մինչև հանրահավաք:

Անկախ փորձագետները, լրագրողները վերջին ամիսներին, համաճարակի այս պայմաններում շեշտում էին, որ Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, սրա հետ մեկտեղ իրական պատկեր, թե ռուսաստանցիների քանի՞ տոկոսն է այսօր աջակցում երկրի նախագահին չկա: «Մենք հստակ չգիտենք, թե ռուսաստանցիների ո՞ր տոկոսն է ուզում տեսնել Պուտինին երկրի նախագահի պաշտոնում մինչև 2036 թվականը, մենք չունենք իրական սոցիոլոգիական հարցումներ», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է փորձագետ Անդրեյ Պյանկովսկին:

Բոլորը սրա հետ մեկտեղ համոզված էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտնի բարձ մասնակցության մասին, և որ ռուսաստանցիների մեծ մասը՝ 65-70 տոկոսը կողմ է քվեարկել Պուտինի նախագահությունը դե յուրե գրեթե հավերժացնող սահմանադրական փոփոխություններին։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին հայտարարել էր, որ Պուտինին ընդհանրապես պետք է հռչակել ցմահ նախագահ։

Երեկ կեսօրին Կարմիր հրապարակից բերման էին ենթարկվել մի խումբ ակտիվիստներ, նրանք պառկել էին գետնին և իրենց մարմիններով պատկերել 2036 թվականը: Ուժայինները Պուշկինսկի հրապարակ էին բերել մի քանի տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ, ավտոզեկեր, ավտոբուսներ և «Գազելներ»։ Տարածքը հսկում էին ՕՄՕՆ-ը և Ռոսգվարդիան։

«Բաց Ռուսաստան» շարժման համակարգող, «Ոչ»-ի քարոզարշավի ղեկավար Անդրեյ Պիվովարովը կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ Պուշկինի հրապարակ, որպեսզի, ինչպես ինքն է ասել, քննարկեն քվեարկության արդյունքը: Նա քվեարկությունը խայտառակություն է անվանել՝ ասելով, որ այդ ընթացակարգի միակ նպատակը Վլադիմիր Պուտինի ժամկետների զրոյացումն է:

Մինչդեռ Պուտինը օրեր առաջ հայտարարեց, թե համառուսաստանյան քվեարկության արդյունքները պետք է լինեն բացարձակ հավաստի և լեգիտիմ. «Մեր ընդհանուր կարևորագույն խնդիրն է, որ համառուսաստանյան քվեարկության արդյունքները լինեն բացարձակ հավաստի և լեգիտիմ: Այստեղ չի կարելի թույլ տալ ոչ մի պարտադրանք, էլ չեմ խոսում ներկայացված ձայների հաշվառման խափանումների մասին, որպեսզի հետագայում ոչ ոք երբեք կասկածի տակ չդնի այն դիրքորոշումը, որը կարտահայտեն Ռուսաստանի քաղաքացիները»:

Ընդդիմադիր լրատվամիջոցներն ահազանգեցին, որ բյուջետային աշխատողներին ստիպում են գրանցվել կայքում էլեկտրոնային քվեարկության համար: Այսօր Дождь հեռուստաընկերության լրագրող Պավել Լոբկովը ուղիղ եթերում 2 անգամ քվեարկել է՝ ցույց տալու համար, որ հնարավոր է, որ նույն անձը 2 անգամ քվեարկի. «Ստացվեց, բինգո, ինձ հաջողվեց 2 անգամ քվեարկել, եթե արկղը նաև իմ բնակարան բերեն, կստացվի, որ ես կկարողանամ 3 անգամ քվեարկել»: Լոբկովի այս տեսագրությունը վկայում է, որ նախ էլեկտրոնային համակարգը նորմալ չի գործում, և երկրորդը, որ նույն այս մեխանիզմը իշխանությունները կարող են օգտագործել իրենց ուզած արդյունքը քվեարկությանը ցույց տալու համար:

Ռուսաստանի հասարակությունն, այսպիսով, նոր փուլում է. արդեն ակնհայտ է Պուտինի՝ քաղաքականությունից չհեռանալու ձգտումը անհերքելի փաստ է: Մնում է հասկանալ, թե ռուս հասարակությունն առաջիկա ամիսներին, տարիներին հաշտվելո՞ւ է այդ իրականության հետ, թե՞ ոչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2592 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am