Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց,թե .«Բնականաբար, իշխող կուսակցությունը կորցրել է վստահությունը, ու ինչ էլ ասում են, մարդիկ չեն հավատում:Նախագահի այս ելույթն իմ համար ավելի շատ նման է մի զենքի, որը ես ամեն անգամ կվերցնի ու իշխանությունների հետ տարբեր քննարկումներին կօգտագործի: Կասեմ՝ արդյոք դուք ինքներդ չե՞ք հարգում ձեր կուսակցության ղեկավարի խոսքը»:
« Նախագահի ելույթում երկու նորություն կար:Առաջինը, որ իր թիմակիցներին ասում է՝ բավ է արդեն, եթե պատրաստ եք մի բան փոխել, ապա վերցրեք պատասխանատվությունը ձեզ վրա, և պետք չէ ասել՝ վերևն է մեղավորը: Երկրորդ նորությունը՝ առաջին անգամ ասվեց, որ պետք է գիտակցում, որ հայրենիքը սիրում են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլև այլ մարդիկ, ու նրանք էլ ունեն փայլուն փորձագետներ: Համակարգային փոփոխություններ բերելու համար պետք է ընդլայնել ինչպես՝ մարդկային ռեսուրսները, այնպես էլ՝ մոտեցումները»:
Ըստ նրա՝ ընդամենը մեկ ամիս է պետք՝ հասկանալու, թե այդ ելույթում ասածներն ընկալվե՞լ են, թե՞ ուղղակի սիրուն ելույթ էր:
«Իրականում խոսքն ուղղված էր թիմին, դրա համար էլ թիմն էր այդտեղ նստած, բայց քանի որ հեռարձակվում էր, նաև նշանակում էր՝ թափանցիկ պետք է աշխատենք»,- նշեց պատգամավորը:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը