Հեղափոխական այլասերվածություն և հակապետական արկածախնդրություն

Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ու դավաճանեց «թավշյա» օրերին հնչեցրած եզակի սկզբունքներին՝ «արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու»։

ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյա՞կ են, որ պաշտոնական Երևանը սառեցված, եթե չասենք՝ թշնամական հարաբերություններ ունի Կրեմլի հետ։

ՀՀ հպարտ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին տվե՞լ են մանդատ՝ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու, Արցախն արկածախնդրորեն հակառուսական «պոլիգոն» սարքելու։

ՀՀ հպարտ քաղաքացիները գիտե՞ն, որ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո թուրքական 5–րդ շարասյունը մեծ շուքով մտավ Արցախ և արժանացավ Արցախի ղեկավար կազմի ընդունելությանը։ Եթե նախորդ իշխանությունների օրոք «ծռերը» փորձեցին կռիվ–դավով մտնել Արցախ ու չստացվեց, ապա այս անգամ թուրքական 5–րդ շարասյունը, օգտվելով «թավշյա» հեղափոխության ընձեռած հնարավորություններից, Արցախ մտավ Արման Բաբաջանյանի տեսքով և արժանացավ ջերմ ընդունելության Նիկոլի շնորհիվ զրոյական սուբյեկտայնություն ունեցող Արցախի ղեկավար կազմի հետ։

Արման Բաբաջանյանին հանդիպելով և նրա հետ Արցախի հարց քննարկելով՝ Արայիկ Հարությունյանը դարձավ Փաշինյանի քարոզած մարդը՝ Արցախի նախագահի կարգավիճակից իջնելով մինչև «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» կարգավիճակին։ ՀՀ հպարտ քաղաքացիները դրա՞ համար էին փողոց դուրս եկել, որ դասալիքներն ու թուրքական գործակալները վխտան Արցախում, իսկ Արցախի իշխանության բոլոր ճյուղերը դառնան սելֆիի առարկա։

Անցնենք առաջ։

ՀՀ հպարտ քաղաքացիները տվե՞լ են «ժողովրդի» վարչապետին գազը թանկացնելու մանդատ։ Տնտեսվարողների համար այն արդեն թանկացել է։ Մինչդեռ գնի իջեցում էր խոստացվել։

ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյա՞կ են, որ մեր երկիրը միացել է հակաչինական կոալիցիային, որ մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգ չունենք, որ Իրանում պետականորեն հակահայկական ցույցեր են արտոնվում, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որի քաղաքացիներին ԵՄ թույլ չեն տալու թռչել՝ կորոնավիրուսային խայտառակ ցուցանիշների պատճառով, որ Վրաստանի իշխանությունները սեփական փիառն անում են Հայաստանի իշխանությունների վատ աշխատանքի ֆոնին, որ Ադրբեջանը ...

Մի խոսքով, մենք հիմա ունենք հեղափոխականորեն այլասերված և պետությունը դեպի արկածախնդրության տանող իշխանություն։ Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, հպարտ քաղաքացին կիմանա վերջում, երբ նրան կբացատրեն, որ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, հրե՛ն, ամբողջ աշխարհն է փլուզվում։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1435 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am