Սա կայուն վիճակ չէ. «Ջայլամի» քաղաքականությանը պետք է վերջ տալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը երեկ տեսակոնֆերանս անցկացրեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հայաստանն ու Ադրբեջանը դժգոհել եմ միմյանցից:

Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ նա կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Մամեդյարովն էլ իր հերթին համանախագահներին բողոքել է Հայաստան-Արցախ ավտոմայրուղու կառուցման հեռանկարների թեմայով:

Երեկ ավելի ուշ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Նրանք շեշտել են բովանդակային բանակցություններին և խաղաղության մթնոլորտին նպաստող մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը, ապա դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատաբար կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։

Տարօրինակ է, որ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների, Ալիևի՝ Հայաստանը գրավելու, Երևանը «ադրբեջանական տարածք», առհասարակ՝ ողջ Հայաստանը՝ «Ադրբեջանի պատմական հողեր» ներկայացնելու ֆոնին համանախագահները համարում են ամեն ինչ կայուն է, և նույնիսկ գոհ են ընդհանուր իրավիճակից:

Տարիներ առաջ, տևական ժամանակ մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը, համանախագահների նման «բալանսավորված» հայտարարությունները ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին՝ սպառազինության վաճառքը հանգեցրեցին մի իրավիճակի, երբ Ալիևն իրեն այնքան ազատություն տվեց, որ որոշեց մի քանի օրանոց ռազմական գործողություններով հայկական կողմից ցանկալի «տարածքները» կարող է հետ ստանալ:

Հիմա միջնորդների՝ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում կեցվածքը, ի վերջո, հանգեցնելու նույն մթնոլորտի ձևավորմանը, եթե իհարկե, արդեն չի ձևավորվել նման իրավիճակ:
ՀՀ ԱԳՆ-ն չպետք է թույլ տա, որպեսզի նման իրավիճակում համանախագահները «ջայլամի» քաղաքականություն վարեն: Նրանց հայտարարություններում պետք է հասցեական Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հայտարարությունները դատապարտվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1899 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am