Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու նախագծի դեմ

Գերմանիայի կառավարությունն ու հասարակությունը դեմ են Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթի կայքը: Մի կողմից գերմանական «Rheinmetall» խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ շուրջ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: «Rheinmetall»-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը: Մյուս կողմից գերմանացիների մի հոծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետի, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա, ձեռքերը վեր բարձրացնելով ընկել են գետնին: Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ: Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել էր, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը: Հայտնի է նաև, որ Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է: Աղբյուր` Ermenihaber.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական օպերացիայի համար «Մուսթաֆաևը պահանջել է 8 գյուղ՝ ընտրություններից հետո» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am