Տխուր թվեր

2020թ-ին ակնկալվող 5.3%- անոց տնտեսական աճի փոխարեն ԿԲ-ն այժմ 4%-անոց անկում է կանխատեսում: Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%։ Մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում: Արտաքին դրամական տրանսֆերները կնվազեն 22-25 տոկոսով։

Իսկ ընդհանրապես կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում կրճատվել են գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները, բացի թերևս պետական ներդրումներից ու պետական սպառումից: ՀՀ ԿԲ-ն այսօր հրապարակել է 2020թ-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով ՀՀ տնտեսության կրած կորուստներն ու մինչև տարեվերջ սպասվող կանխատեսումները:
Տնտեսական անկման այս կանխատեսումներն, ըստ ԿԲ-ի, հիմնականում պայմանավորված են համավարակի տարածմամբ, տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակմամբ, ինչպես նաև մասնավոր եկամուտների ու դրսից ֆինանսական փոխանցումների կրճատմամբ:
ԿԲ-ի հաշվետվության համաձայն՝ մասնավոր փոխանցումներն այս տարի կկրճատվեն շուրջ ¼-ով կամ 22-25%-ով:
Իսկ մասնավոր հատվածի եկամուտների կրճատումն իր հերթին կբերի մասնավոր սպառման 6.3% կրճատման:
Բնականաբար, տնտեսական անկման հետևանքներն ուղղակի ազդեցություն կունենան քաղաքացիների սոցիալական վիճակի և գործազրության մակարդակի վրա։
Ըստ Կենտրանական բանկի՝ այս պահին դեռ անորոշ է, թե
կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիների թիվն ինչքան է կազմում։

«Տնտեսական գործոնների ընդհանուր ազդեցությունը գործազրկության վրա մեծապես անորոշ է, քանի որ համավարակի տարածումը կարող է անդրադառնալ նաև աշխատուժի առաջարկի կրճատման վրա: Գործազրկության ցուցանիշները կարող են թերագնահատված լինել նաև 2020թ-ի երկրորդ եռամսյակում՝ բազմաթիվ աշխատողների հարկադիր պարապուրդում գտնվելը հաշվարկում չներառելու հետևանքով»,- նշված է ԿԲ հաշվետվության մեջ։ Չնայած նման արձանագրմանը, ամեն դեպքում Կենտրանական բանկը կանխատեսում է, որ 2020թ-ի ընթացքում գործազուրկների թիվը ՀՀ-ում կավելանա 20.4%-ով:
Ինչ վերաբերում է գնաճին, այն հիմնականում պահպանվել է 4%-անոց կանխատեսման շեմում: Համավարակի ներքին ու արտաքին ազդակներով պայմանավորված որոշ շեղումները կանխատեսված ցուցանիշից ԿԲ-ն կարգավորել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման շնորհիվ: Այսպիսով, մինչև տարեվերջ ԿԲ-ն խոստանում է գնաճը պահել կանխատեսված 4+(-)1.9%-ի սահմաններում:

Ինչպես հայտնի է, 2020թ-ի բյուջեի մասին օրենքով նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, երբ արդեն արտակարագ իրավիճակ էր հայտարարել, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Արդեն երկրորդ եռամսյակի հաշվետվությամբ ԿԲ-ն տնտեսական աճի փոխարեն 4% տնտեսական անկում է կանխորոշում։ Այդուհանդերձ՝ 2021թ-ի համար ԿԲ տնտեսության 5.5%, վերականգնում է նախանշում, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ մոտ 1 տոկոս։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգը բավականին կայուն է ու լավ կապիտալիզացված է կորոնավիրուսային ճգնաժամին դիմակայելու համար: Նա վստահեցրեց նաև, որ անգամ կանխատեսվող վարակի տարածման երկրորդ համաշխարհային ալիքի դեպքում ԿԲ-ն ի վիճակի կլինի կայուն պահել ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգերը:

«Այն սցենարները, որ կարող են հաջորդել կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների տարածումը, կարող են, իհարկե, մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային բոլոր տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար: Բայց այստեղ փոքր լինելու առավելությունն էլ կայանում է նրանում, որ մոնիթորինգը շատ ավելի էֆեկտիվ ենք իրականացնում»,- նշել է Գալստյանը՝ հավաստիացնելով, որ մոնիթորինգի արդյունքներից կախված, ԿԲ-ն՝ անհրաժեշտության դեպքում կկիրառի ողջ գործիքակազմը ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
Ֆինանսական կայունության ապահովումն առանց տնտեսական աճի, անշուշտ, դժվար է լինելու։ Այս առումով Կենտորանական բանկի համար դժվար է լինելու ապահովել և գների կայունությունը և բանկային և ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը և դրամի արժեզրկման կանխումը։ Չմոռանանք նաև, որ սրանք դեռ երկրորդ եռամսյակի կանխատեսումներն են։ Պայմանավորված համավարակի հետագա ընթացքից, ԿԲ-ն դեռ կարող է փոխել կանխատեսումները և շատ քիչ է հավանական, որ այդ փոփոխությունը կլինի լավատեսական։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2508 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am