Հրմշտոց՝ հաճախորդաց հարեմում

Հավերժական հաճախորդներ Էդմոն Մարուքյանի ու Արման Բաբաջանյանի հարաբերություններն այժմ հիշեցնում են հայտնի ստեղծագործության հերոսներ Միխայիլ Պանիկովսկու և Շուրա Բալագանովի ծեծկռտուքը։

Սրանք դարձել են դրամաշորթ Օստապ Բենդերին հիշեցնող Նիկոլ Փաշինյանի գործիքները, բայց ավելին են պահանջում։ «Բենդերն» էլ հակադարձում է, թե բա ա՛յ լեյտենանտ Շմիդտի որդիներ, մոռացե՞լ եք, թե ով է ձեզ խորհրդարան մտցրել և ի տարբերություն նախկիններին՝ լիքը մանդատ տվել։

Մեր օրերի Պանիկովսկին՝ Էդմոն Մարուքյանը որոշել է «Շուրա Բալագանովից»՝ Արմանից հետ վերցնել պատգամավորական մանդատը և դիմել է դատախազություն։ Այն մանդատը, որի դիմաց, ըստ չար լեզուների պնդման, Արմանը Էդմոնին 200.000 դոլար էր վճարել։

Էդմոնը հիմա սպառնԸմ է Արմանին, որ մանդատը խլելու է նրա ձեռքից, քանզի մտավախություն ունի, որ իր փոխարեն կարող է Արմանը դառնալ Նիկոլ Փաշինյանի սիրելի հաճախորդը՝ հաճախորդաց հարեմում։

Ըստ այդմ՝ սպասվում է ներտեսակային դաժան պայքար։ Կար, սակայն, ժամանակ, երբ Էդմոնն ու Արմանը գործընկերներ էին՝ համերաշխորեն գոյակցող հաճախորդներ։ Նրանց ծագումնաբանությունը նույնն է։ Երկուսն էլ նախկին իշխանությունների հաճախորդներն էին։

Նույնն էր նաև սրանց վարքագիծը «թավշյա» հեղափոխությունից առաջ։ Էդմոն–Պանիկովսկին կռիվ էր տալիս հանուն Սերժ Սարգսյանի։ Սարգսյանի համար կոկորդ ու հետույք էր պատռում նաև Արման–Բալագանովը։

Բայց հենց Նիկոլը դարձավ վարչապետ ու Օստապ Բենդերի պես սկսեց դրամական միավորների կոլեկցիա հավաքել՝ Արմանն ու Էդմոնը քցեցին իրենց նախկին տերերին, դարձան թունդ հեղափոխական և հիմա խոսում են հեղափոխական արժեքներից։

Երկուսին էլ օգտագործեցին նախկինները, երկուսին էլ հիմա օգտագործում են Նիկոլի համար և երկուսն էլ հույս ունեն, որ կօգտագործվեն հաջորդ իշխանությունների կողմից։

Սրանց կռվի թեման դիրքային առավելություն ստանալու համար է։ Այլ կերպ ասած՝ «ոսկյա» կշռաքարերի համար։ Տարբերությունն այն է, որ Արմանը կողմնակի եկամուտ ունի որպես թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ, իսկ Էդմոնին նախկիններն ասացին, որ այլևս «պասլատ» են անում իրեն։ Իսկ թե ինչ կտա նրանց Նիկոլ–Բենդերը, հայտնի է շատ վաղուց։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1639 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am