«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով...Մի հանդիպման պատմություն

«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով, որ հետագայում հերքվեց տարբեր կողմերից։ Բայց այդ «հերքումները» ոչ միայն չհանեցին հարցականները, այլև նոր հարցականներ առաջացրին։

Եվ այսպես, երեկոյան ժամը 19.50-ին հայտնի գործ տվող դասալիք պատգամավորին պատկանող կայքը, որի անունը մեզ անհայտ պատճառներով «1-ին լրատվական» է, «հավքի թևով» Արցախից Հայաստան թռած մի տեղեկություն նետեց ասպարեզ` հետևյալ սկանդալային վերնագրով. «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»։

Հրապարակման մեջ ասվում էր. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում։ Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։ Ու տակը`«առինքնող» մի դրվագ գործ տվողի «Հանուն հանրապետության» նախաձեռնության «պաշտոնական պատվիրակության» և Արցախի նախագահի «պաշտոնական» հանդիպումից։

Պատկերացրիք, չէ՞, «կլասիկ» դասալիքը, Արցախի նախագահի դեմ-դիմաց նստած, դեմքի լուրջ, շա՜տ լուրջ արտահայտությամբ «կարևորում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։

Հերքելով` հաստատում են այն, ինչ փորձում են հերքել

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդիրը տերպետրոսյանական «ռեցեպտով» լուծելու առաջարկին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույն օրը` ժ.23-ի կողմերը, ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց և հերքեց սկանդալային լուրը. «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։

Անգամ դիմեց էջի «պատասխանատուներին» և պահանջեց «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»։ Վերջում էլ թե` «առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը` միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»։

Ավելի ուշ հանեց գրառումը` հավանաբար, հալած յուղի տեղ ընդունելով Բաբաջանյանի «տեսապարզաբանումը», թե «հայտնի խմբակը» կամ «հայտնի շրջանակներն» իր գլխին սարքել են. կեղծել են իր անձնական օգտագործման գործիք «քաղաքական կազմակերպության» ֆեյսբուքյան էջը` ստեղծել են ոչ թե մեկ, այլ մի քանի ֆեյք էջ, որոնց միջոցով անխնա թիրախավորում են իրեն ու իր «աստվածահաճո» նախաձեռնությունը, տարածում սուտ լուրեր, որոնք «կարող են օգտագործվել թշնամու կողմից»։

Մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» դասալիք պատգամավորը, այդքանը քիչ համարելով, «բարեխիղճ լրատվամիջոցներին» հորդորել էր ստուգել նման «կասկածելի» լուրերը, ճշգրտել, հետո տարածել։ Սա` այն դեպքում, երբ առաջինը հենց իրեն պատկանող «լրատվամիջոցը»`1in.am-ն էր երեկոյան 19.23-ին վերցրել, իր ասելով`«ֆեյք էջի» պատին «ծեփված» այդ լուրը, հրապարակել (մյուս լրատվամիջոցներում «հրապարակումը» հայտնվել էր ժամը 22-ից հետո), հետո՝ տեսնելով, որ աղմուկ է բարձրանում, հանել էր տվել լրահոսից, և իր տեսանյութում այդպես էլ ասել է` զանգեցի խմբագրին, հանել տվեցի։

Եթե «Գուգլում» որոնում տաք, պատասխանը կլինի`«ոչինչ չի գտնվել», բայց արխիվներում տեղեկատվությունը պահպանվել է` «թաքնված» (cach տարբերակով)։ Ինչո՞ւ իր կայքը «բարեխիղճ» չի գտնվել` անձամբ իրենից չի ճշտել իրեն և իր նախաձեռնությունը «թիրախավորող սուտ լուրը»`ընթերցողի սեփականությունը դարձնելուց առաջ, ինքը կիմանա, մեկ էլ կայքի խմբագիրը։

Իսկ ամենամազալուն այն է, որ ասում է`Արցախի նախագահի հետ միայն ներքին հարցեր, այդ թվում`տնտեսական հարցեր ենք քննարկել`ԼՂ Արցախի հարցին ընդհանրապես անդրադարձ չենք արել` այդ մասին միայն սորոսական արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ է խոսել։ Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումն այլ բան է հուշում` նման քննարկում եղել է, ու նախագահն էլ «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է արել»։

«Փորձնական շարիկներ» գլորելն էլ ո՞նց է լինում

Կարելի էր «անցած համարել» այս մութ պատմությունը և ավելորդ անգամ չանդրադառնալ այս եղկելի երևույթին, որի անունը Արման Բաբաջանյան է, եթե աղմկահարույց հանդիպման նախօրեին` ուրբաթ օրը, ժամը 22-ին մոտ, «Հրապարակ» կայքի և համանուն թերթի «սեփական թղթակից» Վահրամ Աթանեսյանը, որ երկար տարիներ` մինչև 2015թ., գլխավորում էր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Տեր-Պետրոսյանի «գաղափարախոսությանը» համահունչ մի հրապարակում չդներ շրջանառության մեջ (երևի` «Արցախի և Հայաստանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» շրջանակներում)` «Մի՛ խաբեք ժողովրդին», որտեղ, անդրադառնալով «ստատուս-քվոյին», սևով սպիտակի վրա գրում է.

«Մի իրավիճակ, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ռեսուրսներով պաշտպանելու անհրաժեշտություն է պարտադրում, չի կարող հաղթական կոչվել: Մանվածապատ, երբեմն նույնիսկ տրիվիալ դատողությունները միայն շեղում են խնդրից, մինչդեռ այն շատ առարկայական է. Հայաստանն ունի՞ ղարաբաղյան ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու սեփական ռեսուրսներ եւ գործիքակազմ։ Այս հարցում արտաքին օժանդակության սպասումները սին են։ Մենք ունենք չորս հարեւան` Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան։ ԼՂ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնական են: Վրաստանը հասկանալի պատճառով այդ հարցում Ադրբեջանի համախոհն է: Մանկամտություն է կարծել, թե իսլամական համերաշխության ջատագով, բայց մանավանդ շուրջ 20 միլիոն թուրքախոս բնակչություն ունեցող Իրանը, անկախ իշխող ռեժիմի բնույթից, երբեւէ կճանաչի Արցախի անկախությունը կամ ներկայիս փաստացի սահմանների վրա Հայաստանի իրավազորությունը:

Նույնը` Ռուսաստանի պարագայում։ ԱՄՆ-ի։ Եվրամիության։ Մնում է ապավինել սեփական հնարավորություններին։ Սա է իրականությունը։ Եվ` թե որքանո՞վ են համադրելի մեր եւ հակառակորդի ռեսուրսները, որովհետեւ հաղթանակով ձեռք բերված արդյունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորություն նույնիսկ տեսականորեն չկա, մնում է դա Ադրբեջանին պարտադրել պատերազմով: Եթե որեւէ մեկն ունի իրավիճակից ելքի այլ ռացիոնալ պատկերացում, թող ներկայացնի: Բայց` անկեղծորեն, առանց մանիպուլյատիվ մտավարժանքների: Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել»։

Եթե սա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «գաղափարախոսության» կրկնությունը չէ, ապա ի՞նչ է։ Տեր-Պետրոսյանն ասում էր` ամբողջ աշխարհը մեր դեմ է, «փուլային» կարգավորումը չընդունեք` ոտքով-գլխով կորած ենք. դրա վերջը պատերազմն է, համատարած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները, վերջին հաշվով` պետականության կորուստը։ Սա էլ ասում է` բոլորը թքած ունեն, թե ինչ կլինի մեզ հետ, Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը դե յուրե ամրագրելու դիվանագիտական բոլոր հնարավորություններն սպառվել են, մնում է ռազմական ճանապարհը, բայց պետք չէ խաբել ժողովրդին` մենք էնքան չկանք, որ դիմակայենք «ահեղ թշնամուն» (հուսանք` սա իր «անձնական» կարծիքն է)։

Ի՞նչ է ստացվում։ Արմանբաբաջանյաններն ու վահրամաթանեսյաններն, ամեն մեկն` իր տեղում, իր ձևով, փորձում են տրամադրություններ շոշափել` փորձնական «շարիկներ» են գլորում։ Իսկ վաղը, հենց որ տեսնեն, որ «կպնում» է` հանրությունը չի ընդվզում 98-ին մերժված կապիտուլյանտական «գաղափարախոսության» դեմ, կգա «տերը», ձեռքը կխփի սեղանին, աջուձախ կգոռգոռա, կճչա, «կղժղժա», մատ թափ կտա բոլորիս վրա, կասի` ի՛նչ որ պետք ա, էն էլ բանակցել եմ, չփորձե՛ք ծպտուն հանել. լավ է, վատ է, էս է` ուզո՞ւմ եք, լա՛վ, չե՞ք ուզում` գնացե՛ք գրողի ծո՛ցը. խի էս երկրում կա՞ մեկը, որ իմ ասածին «չէ» ասի...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 2755 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am