Հայտնի է` ինչ բովանդակություն ունի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիքի» դիմումը գլխավոր դատախազությանը (video)

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից՝ գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, մասնավորապես իշխանության յուրացման եւ ՍԴ-ի տապալման դեպքերի վերաբերյալ: Այս մասին գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Խոսքը արդեն երկու տարի սկսված ՍԴ լիազորությունների յուրացման մասին է, եւ այդ ընթացքում իրականացված ողջ գործընթացը:

Բովանդակությունը արս երկու տարիների ընթացքում նախաձեռնված եւ իրականացված ողջ գործընթացի մասին է: Քաղաքական իշխանությունը կազմակերպված ձեւով եւ խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ նույն անձին թեկնածու չէր կարելի ներկայացնել: Հետագայում եղավ Վահե Գրիգոևրյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը: Դրանից հետո ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ ապօրինի կաշառքի օրենքը: Դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:

Դրան հաջորդեց Սահմանադրության վերջին փոփոխությունները, այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետեւ ՍԴ մասին օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չէին արել:

Այդ ընթացքում զուգորդվեցին տարբեր հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվեն դատավորների լիազորությունները:

Բացի այդ, նաեւ պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով էլ ենք ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ կարող են ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը, մինչդեռ մենք տեսանք, որ առաջարկություններ ներկայացվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա եւս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,-ընդգծեց Բաբայանը:

 

դիտվել է 714 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am