Կառավարությունը պարենի ճգնաժամի մտավախություն ունի

էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում հրապարակվել է «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը», որը նպաըակ ունի Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում նպաստել պարենային անվտանգության ապահովմանը:

«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում, քանի որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր ցորենի ցանքատարածությունների 90%-ից ավելին (կամ շուրջ 54 հազար հա): Շահառուներ կարող են հանդիսանալ նշված մարզերում՝ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր Շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը)։ Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններիը աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կստանան` 1 կգ-ի համար 70 դրամի չափով: Մարզպետարանները մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ճշգրտում են ըստ համայնքների սերմացուի նախնական պահանջարկը (սորտերի անվանումը, սերմերի քանակը, նախատեսվող ցանքատարածությունը) և ներկայացնում Նախարարություն։

Նախագծի ընդունումն, Էկոնոմիկայի նախարարության համոզմամբ, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30 %-ով ավելացմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապե¬տության պետական բյուջեից, որի ծավալը
2020 թվականի համար կկազմի 350 մլն դրամ: Ըստ նախնական գնահատականների`ծրագրի շրջանակում 2020 թվականին սերմացուի պահանջարկը կկազմի շուրջ 5000 տոննա։ Ենթադրբում է, որ ծրագիրը կարող է իրականացվել նաև հետագա տարիներին, և ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։2020 թվականին կիրականացվի շուրջ 17,0 հազար հա աշնանացան ցորենի ցանք:
Անցյալ տարի Հայաստանը շուրջ 400.000 տոննա հացահատիկ է նորմուծել, իսկ տեղական արտադրությունը միջին տարեկան ցուվանիշից ցածր է եղել: Հայաստանի տարեկան սպառումը տարեկան 390-420 հազար տոննա է կազմում:Այսինքն` ավելի քնա 95 տոոկսը ներմուծվում է: Պատճառը նաև այն է, որ տեղական ցորենը ոչ միայն քիչ է, այլև շատ դեպքերում հաց թխելու համար բավարար որոկ չունի:

Այս տարի, համավարակի պատճառով տարբեր երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը, որտեղից ավանդաբար մենք ցորեն ենքն ներկրում, կարող է արտահանման սահմանափակումներ կիրառել, ինչն էլ իր հերթին Հայաստանում պարենի ճգնաժամի ռիսկ է ստեղծում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2014 թվականին Հայաստանն ապահովել է իր ցորենի պահանջարկի 48,7%-ը: 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,5%:
2015 թվականի համեմատ 2019 թվականին աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42%-ով, իսկ ստացված բերքի ընդհանուր ծավալը նվազել է 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110 300 տոննա:
Նախկին վարչապետերից Կարեն Կարապետյանը տեղական արտադրության ցորենեի ծավալի ացելացմանն անլուրջ էր մոտենում` հայտարարելով` եթե փող ունես, պարենի խնդիր չես ունենա: Ներկայացված վիճակագրությունը ևս փաստումէ , որ նրա կառավարման շրջանում տեղական ցորենի արտադրությունը նվազել է: Կյանքը սակայն ցույց է տալիս, որ հացի խնդիր կարող ես ունենալ, եթե անգամ փող ունես, թեպետ այդ դեպքում փող ուեննալը հարաբերական հասկացություն է: Խոշոր հաշվով Հայաստանը երբեք չի կարող այնքան փող ունենալ, որքան աշխարհի հզոր պետությունենրն ունեն:
Ըստ ամենայնի Հայաստանի կառավարությունը կանխատեսել է, որ Հայաստանին Ռուսաստանը կարող է այլևս նախկինի պես անարգել ցորեն չտրամադրել: Թեպետ ՀՀ սպառման շուկան չափազանց փոքր է միջազգային, ինչպես նաև ռուսական շուկայի ծավալների համեմատությամբ, բայց հացի խնդիրը հասկանալի է, որ նաև քաղաքական նշանակություն ունի: Կառավարության մտավախությունը լեգիտիմ է, մնում է, որ ձեռնարկվող քայլերը արդյունք տան:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3940 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am