Մարուքյանը ճանապարհ է բացում իր, թե Նիկոլ Փաշինյանի համար

Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ <<Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով այժմ դե ֆակտո տեղ է զբաղեցնում անկախների շարքում, բայց դե յուրե իշխանական դիրքորոշումներն է պաշտպանում:

Հեղափոխությունը դիմակազերծեց այս պատգամավորին, Արման Բաբաջանյանը, ով սովոր է, որ միշտ գլխին տեր ունենա, հեղափոխությունից հետո նոր տեր գտավ, ի դեմս իշխանության եւ ամեն օր կաշվից դուրս է գալիս իր հավատարմությունն ապացուցելու: Այնինչ, նա այն մարդկանցից էր, որոնք ողջ ռեսուրսով պայքարում էին հեղափության դեմ, հեղափոխության մոլի հակառակորդներից էր: Ինչեւէ, այստեղ խնդրո առարկան ոչ այնքան Արման Բաբաջանյանն է ու նրան քաղաքական դաշտ բերած Էդմոն Մարուքյանը, ով հավասարապես կրում է պատասխանատվություն բաբաջանյանական տեսակի բարգավաճման հարցում, որքան բուն իրավական պրոցեսը: Առաջին հայացքից անտրամաբանական է Մարուքյանի պահանջը, եւ ինչպես իմքայլականները նկատեցին, նույն տրամաբանությամբ բոլոր խմբակությունները կարող են հարկ եղած դեպքում վերականգնել կորցրած մանդատները, այս պահին ԲՀԿ-ն առնվազն Տիգրան Ուրիխանյանի մանդատի դիմաց նորը կարող է պահանջել ու, այսպիսով, գրեթե կրկնապատկել պատգամավորների թիվը: Բայց ինչպես Մարուքյանն է նշել իր դիմումում, կա օրենսդրական հստակ պահանջն, ինչը փաստացի այս պահին խախտված է:

Թե ինչ որոշում կընդունի ԿՀԸ-ն, այս պահին կանխատեսելը դժվար է, բայց դրանից կախված կարելի է հեռուն գնացող հետեւություններ անել, մասնավորապես, առ այն, որ պարզ կդառնա իրականում իշխանական տրամադրությունները: Հայտնի է, որ հենց իշխող թիմում են ամենաշատ թվով անհնազանդ պատգամավորները, որոնց մասին մամուլը պարբերաբար գնում է, թե կանջատվեն, դուրս կգան ֆրակցիայից, արդյունքում իշխող ֆրակցիան կկորցնի կայուն մեծամասնությունը: Հիմա եթե Մարուքյանի դիմումը բավարարվի, կնշանակի, որ իշխանությունում, իսկապես, ունեն վախենալու լուրջ առիթներ եւ Մարուքյանի ձեռամբ կրակից շագանակներ հանելով հետագայում կլուծեն նաեւ իրենց հարցը:

Անի Սահակյան

դիտվել է 4259 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am