«Նիկոլ Փաշինյանը քայլում էր, որպեսզի իր հաճախորդական գինը բարձրացնի, հիմա մեր ժողովրդի թերմացքն է եկել իշխանության»

2018–ին տեղի ունեցած հեղափոխությունը կամ իշխանափոխությունը մեր երկրում տարիներ շարունակ տեղի ունեցող գործընթացների հետևանք էր։ Դա նման էր շաղգամը հանելու պատմությանը, երբ պապիկը, տատիկը և մյուսները քաշքշում են, բայց չեն կարողանում հանել։ Վերջում ամենաթույլն է միանում քաշքշոցիին ու շաղգամը դուրս է գալիս, քանզի մյուսներն այն ահագին պոկել էին հողից։

Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում, որ ինքը դառնալու է «շաղգամը» հանողը։ Ինքը քայլում էր, որպեսզի իր հաճախորդական գինը բարձրացնի, իսկ մյուս կողմից էլ ժողովրդին մեղադրի, թե բա ես քայլեցի, իսկ դուք չմիացաք, և ուրեմն՝ ինձ հաճախորդ չասեք։

Նիկոլից առաջ այնքան էին ներսից ու դրսից քաշքշել իշխանական «շաղգամը», որ նրա համար անսպասելիորեն իշխանական աթոռը հայտնվեց իր ձեռքում։ Հակառակ Փաշինյանի սպասումների՝ ժողովուրդը միացավ իր խեղկատակությանը։ Նպատակը փոխելն էր։

Ի դեպ, ժողովուրդը միշտ էլ պատրաստ է եղել միանալուն։ Ժողովուրդը նույնիսկ նախագահական ընտրություններում անսպասելիորեն կես միլիոնից շատ ձայն հավաքած ու Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթք արած Րաֆֆի Հովհաննիսյանին էր միացել, էլ ուր մնաց, թե էժանագին սերիալ հիշեցնող փողոցփագոցիին չմիանար։

Շատերն են քաշքշել «շաղգամը», բայց Նիկոլը՝ որպես շուստրի գեղցի, հաջողեց։

Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չառաջադրվեր, Նիկոլը շարունակելու էր իր էժանագին ղժղժոցները, արտասուք էր քամելու հնդկական սերիալի սիրահարներից, «Շմայսից» սեփական հասցեին լսելու էր «դիշովկա» որակումը և շարունակելու էր Միքայել Մինասյանից (նաև ուրիշներից) շանտաժի և այլ բաների դիմաց փող ստանալ։ Բայց պատմությունը «եթե»–ներ չի սիրում։ Բացառվում էր, որ Սերժ Սարգսյանը չգնար 3–րդ ժամկետի ու չէր բացառվում ֆորսմաժորային զարգացումը (այդ մասին մենք բազմիցս ենք զգուշացրել, տե՛ս՝ «Ինչպիսի՞ն կլինի քաղաքական 2018-ը»)

Սերժ Սարգսյանն այն բանի համար չէր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնում, որ Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը պետության ղեկավար դառնար։ Եվ ուրեմն, լինող բանը լինելու էր։

Բայց նույնիսկ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պետության ղեկավար մնալը չէր բուն հեղափոխության/իշխանափոխության պատճառը։

Պատճառները շատ ավելի խորքային էին։ Եթե կարճ, ապա 1988–ից սկիզբ առած ցիկլն էր մոտեցել ավարտին։ Ղարաբաղյան շարժման առաքելությունն ավարտվել էր։ Հիմա 88–ի հարթակի արտադրական թափոնն է հայտնվել իշխանական բուրգի գագաթին։ Ալիքի ժամանակ միշտ էլ փրփուր է բարձրանում վերև, բայց հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը։

2018–ի հեղափոխությունը նոր արժեքներ չբերեց կամ ավելի ճիշտ՝ բերեց խեղաթյուրված արժեքներ։ Թալանի դեմ գոռացողները սկսեցին թալանով զբաղվել, ազատությունից խոսողները ստրկատիրական բարքեր են ներմուծում, սեր քարոզողները դարձել են ատելության «առաքյալներ»։

Շատ է խոսվում այն մասին, որ 2018–ին զուտ տեխնոլոգիական հեղափոխություն էր։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ հեղափոխության կամ իշխանափոխության համար անհրաժեշտ և բավարար պարագաներն են՝ շունը, կանայք, համբուրվող զույգը, «Աշոտի» «տատիկը», Աբաջյանի «պապիկը» և մի հատ պոպուլիստ, ճղճղան անթրաշ տղա։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։

Քաղաքական կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն իրենց դերը, բայց դրանք չեն կարող հանգեցնել իշխանափոխության կամ հեղափոխության, եթե պարարտ հող չլինի տեխնոլոգիաների կիրառման համար։

Պարարտ հողը լճացումն էր։ Ինչպես Սովետը փլվեց լճացումից հետո, այնպես էլ նախորդ իշխանական համակարգը։

Հիմա բառիս բուն իմաստով մեր ժողովրդի թերմացքն է եկել իշխանության։ Այդպես հաճախ է լինում ալիքի դեպքում։ Իրավիճակը շտկելու համար պետք են նոր գաղափարներ, կամք, փորձ ու գիտելիքներ ունեցող թիմ, նոր որակի առաջնորդություն և վճռականություն։

Սրանց հեռացումն անխուսափելի է և վերածվել է ազգային անվտանգության խնդրի։

7or.am

դիտվել է 1171 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am