Ինչու է Փաշինյանին պետք մարզպետի կարգավիճակով Արցախի նախագահ և ինչ է սպասվում

Արցախի նախագահ դառնալու Արայիկ Հարությունյանի գլխավոր մոտիվացիան փողն էր ու սեփականությունը։ Ավելի ճիշտ՝ դրանց պաշտպանումը։

Այդպիսի գործիչը շատ խոցելի ու հեշտ կառավարելի է։ Դա է պատճառը, որ Հարությունյանը դարձավ ՀՀ «թավշյա» իշխանության սրտի թեկնածուն։

Չենք զարմանա, եթե հետագայում պարզվի, որ Արցախի նախագահի աթոռին հայտնվելու «դաբրոյի» դիմաց Ա. Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ քայլարածի «քյաշով» մուծվել է, բայց դա երկրորդական հարց է։

Հարությունյանին այլ նախապայմանով է թույլատրվել Արցախի նախագահ, իսկ գործնականում՝ Փաշինյանին կից ինքնուրույնությունից զուրկ մարզպետ աշխատել։ Այդ նախապայմանն այն է, որ նա պետք է ստորագրի «ժողովրդի» վարչապետի այն խոսքերի տակ, ըստ որի՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների տեսակետները հակամարտության լուծման բանաձևի առումով նույնական են։

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Արայիկ Հարությունյանը մտած է փաշինյանական գծի մեջ։ Իսկ այդ գիծը ներծծված է Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակի ոգով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր միակողմանի զիջումները, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիան։

Նիկոլին ու «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերին՝ սորոսաթուրքական շրջանակներին, Արցախում պետք էր դրածո և խամաճիկային նախագահ, որն այնքան խոցելի և կամակատար կլիներ, որ կօգտագործվեր որպես գործիք երկու կետով՝ 1.Արցախի հարցում զիջումների գնալուն չխոչընդոտելը, 2.Արցախում հակառուսական քաղաքականություն իրականացնելը։ Նախագահ դառնալուն պես Հարությունյանը երկու կետով էլ «գերազանցիկ» է դառնում։

Հայաստանի ու Արցախի թշնամիները հաշվել են, որ ազգային հարցում հայկական դիմադրողականությունը պետք է չեզոքացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, քանզի միայն Երևանում քիրվայամետ ղեկավար ունենալը քիչ է։

1998–ին Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ տխրահռչակ ու ադրբեջանամետ փուլային առաջարկով և հեռացվեց պետության ղեկից։ Հեռացվեց հայաստանյան իշխանության ազգային թևի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «ոչ»–ի արդյունքում։

Հիմա Հայաստանի իշխանության ներսում վազգենսարգսյաններ և ռոբերտքոչարյաններ չկան։ «Թավշյա» հեղափոխությունն այդ հարցը լուծել է։ Որպես դիմադրության կենտրոն մնացել էր Արցախը, որի ձայնը հնչում էր Վիտալի Բալասանյանի շուրթերով։ Սորոսաթուրքական շրջանակներն այդ հարցը ևս լուծեցին։ Արցախի նախագահի պաշտոնում հայտնվեց առևտրականը, ինչը շատ խորհրդանշական է, քանզի քաղաքական մեծ առևտրից առաջ էլ ո՞վ պետք է Արցախում դառնար նիկոլենց թեկնածուն, եթե ոչ առևտրականը։

Հարությունյանն այժմ Արցախի մարզպետ է աշխատում Նիկոլի մոտ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պես։ Բայց ի տարբերություն Գարիկի, նա ոչ թե թիմի անդամ է, այլ օգտագործվող գործիք՝ «չուժոյ»։

Ցավալի է արձանագրել, որ Արցախի նախորդ էլիտան «օգտագործվեց» և «քցվեց» քայլարածների կողմից. սրանք իրենց կարճ խելքով մտածում էին, թե իբր Արայիկի միջոցով կպահպանեն իրենց դիրքերը։ Արդյունքում՝ մենք հիմա Արցախում ունենք մի իշխանություն, որի արտգործնախարար է Երևանից նշանակվել մեկն, ում մուտքը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստան արգելված է։

Մենք հիմա Արցախում ունենք մի նախագահ, որը հանդիպում ու Արցախի հարց է քննարկում վաղուց բացահայտված դրսի գործակալ, հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման քարոզի առաջամարտիկ, թուրքական 5–րդ շարասյան վառ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ։

Երբ նախընտրական փուլում Բաբաջանյանի «1in.am»–ը քարոզում էր Արայիկ Հարությունյանի օգտին, իսկ նախագահի թեկնածու Հարությունյանը հանդես էր գալիս ազգային կոդերով, տարակուսանք էր առաջանում։ Քանզի ինչպե՞ս կարող էր պրոթուրքական քարոզիչ Բաբաջանյանի կայքն աշխատել ազգային շեշտադրումներով հանդես եկող Հարությունյանի օգտին։ Հիմա ամեն ինչ տեղն է ընկնում։ Պարզվեց, Հարությունյանի համար «անզիջում պայքարիստի» կերպարը հորինովի է եղել ու զուտ քարոզչական էֆեկտի համար կիրառվել. փողը հայրենիք չունի։

Հարությունյանի գաղափարական կուրատոր է դարձել տխրահռչակ Արման Բաբաջանյանը, ով ուրախությամբ ազդարարում ու ողջունում էր, որ Արցախի նախագահ նշանակվածը արգելել է «5–րդ ալիքի» հեռարձակումը։ Հիմա էլ ահա այս երկուսը հանդիպում ու Արցախի հարց են քննարկում։ Ու կապ չունի, որ հետո այդ քննարկման ներքին խոհանոցի մասին լուրը ջնջվեց ու հերքվեց։

Միայն Հարությունյանի ու Բաբաջանյանի հանդիպման փաստն արդեն շատ բաների մասին է վկայում։ Շատ վատ բաների մասին։

Հարությունյանին հիմա դարձնում են Արցախի դիմադրության ռեսուրսի վերացման գործիք։ Կանցնի՞ Հարությունյանը կարմիր գծերը, թողնենք իր որոշելիքին։

Ինչ մնում է սորոսաթուրքական շրջանակներին ու «թավշյա» իշխանություններին, ապա նրանք պետք է իմանան, որ ինչքան էլ խամաճիկներով իրենց շրջապատեն, միևնույն է, «իքս» պահին ազգային կոդն իրենը կասի և քիրվայականները դուրս կշպրտվեն պետական օրգանիզմից, ինչպես որ Տեր–Պետրոսյանը շպրտվեց, բայց այս անգամ մինչև քոքը։

7or.am

դիտվել է 1508 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am