Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Լուսառատ գյուղի բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում է ի նշան բողոքի փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Գյուղնախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներ էր տալիս, թե գյուղմթերքը կհանձնեք գործարաններին և վճարները կանոնավոր կստանաք: Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, որ արդեն 6-7 ամիս է, գումարը տալու համար սաղ գյուղի հետ «շուն ու կատու են խաղում»՝ ուրբաթ օրը համեցեք տար: Գուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Գումարը չեն վճարում ու չեն էլ ասում՝ երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Այլ ելք չկա՝ միակ միջոցը ողջ գյուղով՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, փակենք տռասան: Մեր հույսը վարչապետն էր, սակայն ստացվում է՝ գյուղնախարարն ու որոշ գործարանատերեր վարչապետին էլ են խաբում: Ուզում ենք՝ վարչապետն այդ մասին իմանա, որպեսզի հետևություններ անի: Վարկեր պետք է վերցնենք խաղողի մշակման համար, իրենց պատճառով դա էլ չենք կարում կատարենք: Տներ կան, ովքեր զինվոր են պահում ու գումար չլինելու պատճառով չեն կարողացել գնան պռիսյագի, գոնե խիղճ ունենա գյուղնախարարը, թե չէ էկրաններից էնպիսի սուտ-սուտ բաներ է տարածում, թե գյուղացիներին պարտք ու պահանջ չունեն: Մարդ զարմանում ա: Բա էդ կտրոնները ո՞վ ա տվել: Էդ կտրոնով ինքը կարա՞ մի օր սնվի, իհարկե՝ ոչ: Մենք մարտական ենք տրամադրված ու արդեն դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների՝ մի քանի գյուղերով փակելու ենք ճանապարհը, քանի որ հավատում ենք ժողովրդական ասացվածքին՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Գյուղացիները նաև կատակում էին՝ ասելով. «Գյուղնախարարը իրեն դրել է լրիվ հայտնի «Պեպո» ֆիլմի Արութին Զիմզիմովի տեղը, ով մարդկանց փողերը քցելու պարզ եղանակ էր ընտրել՝ բարաթում անունները ջնջելով ու հիմա ինքը լրիվ էդ կերպարի մեջ է տեղավորվել՝ չեկերը կա, բայց չենք կարողանում մեր հալալ քրտինքը ստանանք»: Նրանք նաև ասում էին, որ գյուղում մարդիկ կան, որ առողջական խնդիրներ ունեն և վիրահատության կարիք ունեն, սակայն գումար չլինելու պատճառով չեն կարողանում վիրահատվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am