Էլիտար ձրիակերը

Մի առիթով հասարակական ակտիվ մտածողներից մեկը նկատել էր, որ դատավորները լինում են 3 տեսակ՝ անաչառ, արդարադատ, երկրորդ՝ կոռուպացված-պատվեր կատարող
եւ Վահե Գրիգորյան։ Այս վերջին տեսակը Ստալինի մահից հետո սկսել էր հետզհետե վերանալ, և նրան նոր կյանք հաղորդեց Նիկոլ Փաշինյանը։
Եւ, իսկապես, այս տարիների ընթացքում բոլոր իշխանությունների օրոք մենք բազմաթիվ անհաջող կադրեր ենք ունեցել: Տեսել ենք գրագիտության և փորձի պակաս ունեցողների, տեսել ենք հայոց լեզու չիմացողների, քաղաքականությունը բիզնեսի հետ խառնողների, կոռումպացվածների, ապազգայիննրի:

Բայց եթե խորը մտածենք, դրանք բոլորը իրար գումարած՝ այնքան վտանգավոր չէին, որքան մեկ հատիկ Վահե Գրիգորյանը:
Ինչո՞ւ, պատասխանը պարզ է, այս մարդը տարիներ շարունակ դասեր է առել միանգամից մի քանի կործանարար հոսանքներից՝ տեր-պետրոսյանական շրջապատ, սորոսական ապազգային կողմնրոշում և հիմա էլ ՝ նիկոլական շկոլա:
Իրեն հարգող փաստաբանը երբեք չէր համագործակցի Նիկոլ Փաշինյանի նման վարչապետի հետ, քանի որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող մարդն է առաջին օրվանից տեսել, թե ինչպես է այս իշխանությունը խախտում սահմանադրական կարգն ու օրենքները՝ հանուն իշխանության, և այդ ամբողջ անբարոյականությունը իրականացնելով «ժողովրդի» անվան տակ:

Բայց Վահե Գրիգորյանը ոչ միայն համագործակցեց, այլ դարձավ Հայաստանում իրավական բեսպրեդելի կայացման նախահայրերից մեկը: Ընտրվելով ՍԴ անդամ եւ ինքնահռչակվելով որպես նախագահ, հենց այդ օրվանից գործի դրեց ՍԴ-ի իր հորինած ճգնաժամի վահեգրիգորյանական լուծման օպերացիան: Այսօր նա ինքնագոհ հայտարարում է, թե այլեւս ՍԴ-ում ճգնաժամը վերացել է: Լինելով իրավաբան, սակայն, նա չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող այս բեսպրեդելը իրավական տիրույթում , դիցուք առ այն, որ ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, Վահե Գրիգորյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած ասում է, թե չի մեկնաբանելու այդ դրույթը, եւ հասկանալի է, թե ինչու: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի դադարեցվել, այն ենթակա է պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։

Սա է այս իշխանության եւ նրանց իրավաբան ու դատավոր կոչվող մարդկանց ինտելեկտի դիապազոնը՝ փնթի, տգետ եւ անփույթ: Մարդը, ով առաջին օրվանից լծվել է ՍԴ-ն կազմաքանդելու գործին, պարզվում է նորմալ իրավաբանություն էլ չգիտի, այլապես իշխանությանը խորհուրդ կտար ինչը, ինչպես անել ու չկանգնել իրավական նման կազուսի առջեւ: Ու այսքանից հետո նա արդարանում է ոչինչ չանելու եւ աշխատավարձ ստանալու մասին լրագրողների հարցերին:
«Անցած մեկ տարվա ընթացքում ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել երկու պատճառով. առաջին, որ ՍԴ կազմի սահմանադրականությունը հարցի տակ էր, և երկրորդ՝ ՍԴ-ն ուներ դեմոկրատական լեգիտիմության էական բաց»,- ասում է Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չի կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Այդ դեպքում արդարացի՞ է, որ ինքը մեկ տարի աշխատավարձ է ստացել՝ առանց իր աշխատանքային պարտականությունները կատարելու, Վ. Գրիգորյանը պատասխանում է՝ իր մեղքով չէ, որ ինքն իր աշխատանքային պարտականությունները չի կարատել։
«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակը իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով պիտի ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվեու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»։

Իսկ այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ինքը սպասեր ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, ապա նոր առաջադրվեր դատավորի պաշտոնում, Վահե Գրիգորյանը պատասխանեց՝ ինքը ԱԺ-ում նկարագրել է՝ ինչպիսի վիճակ է ՍԴ-ում։

Վահե Գրիգորյանին այլ բառով, քան էլիտար ձրիակեր կոչելը, հնարավոր չէ: Սովորական մի բանվորը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, եւ մեկ տարուց ավել կերել է մեր փողերը: Նա որեւէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ:

Ցավոք, նա պետական ապարատում միակը չէ:

Անի Սահակյան

դիտվել է 2442 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am