Ով խանգարեց Լուսավորի հոգեդարձը

Մի քանի օր առաջ, երբ սահմանադրական կարգի տապալման հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը չմիանալով Լուսավոր Հայաստան կուսակցությունը կնքեց իր մահկանացուն, հույս կար, որ ինչ-որ մի հրաշքով կարող է հոգեդարձ լինել՝ ասենք ընդամենը մի լուսավոր պատգամավորի ստորագրությունը տալ և դիմումը ՍԴ մուտք արվեր: Բայց երեկ այդ կուսակցությունը կազմակերպեց սեփական հուղարկավորությունը ու մեզ մնում է ասել՝ հողը վրան թեթեւ լինի ու քաշել նրա գերեզմանաքարը: Այն պահից, երբ ԲՀԿ 25 պատգամավոր, պլյուս Տիգրան Ուլիխանյանը, այնուամենայնիվ, ստորագրեցին դիմումը և մուտքագրեցին ՍԴ` համարելով, որ 26 ստորագրությունն էլ հերիք է դրա համար, քանզի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը` 26,4-ը կլորացնելու դեպքում ստացվում է 26, ԼՀԿ-ականներն առաջինն ընդվզեցին դրա դեմ:

ԱԺ ֆինանսիստ պատգամավոր Մանե Թանդիլյանը շտապեց ի՛ր թվաբանությունը պարտադրել ԲՀԿ-ին` ասելով, որ 26,4-ն ավելի մոտ է 26-ին, քան 27-ին, և ուրեմն` դիմումն «անվավեր» է, ՍԴ-ն չի կարող այն վարույթ ընդունել:
Այստեղ էլ հենց «Լուսավորն» ու հաճախորդական սինդրոմով տառապող իր առաջնորդը վերջնականապես կնքեցին իրենց մահկանացուն։ Կարելի էր ափսոսանք հայտնել, որ այս ընդդիմադիրները կարծես ունեին բոլոր հնարավորությունները` հաղթահարելու հաճախորդության իրենց սինդրոմը, վերջապես քաղաքական ներկապնակում իրենց գույնը կերտել, բայց գերադասեցին քաղաքական ինքնասպանություն գործել:
Հայաստանում ստեղծված իրավական այս բեսպրեդելի համար հավասարապես պատասխանատու են եւ իմքայլականները եւ լուսավորականները, երբ բոլորը վիճում են բոլորի հետ. 26 ստորագրությունը բավարա՞ր էր, թե՞ անպայման մի «լուսավոր» ստորագրություն էլ էր պետք սահմանադրական կարգը փրկելու համար, այս կուսակցությունից ոչ միայն այդ ստորագրությունը չեն տալիս՝ պատճառ բերելով Ռոբերտ Քոչարյանի գործը, թե հուլիսի 7-ին ՍԴ-ն կքննի , կվերջացնի , նոր իրենք կդիմեն ՍԴ, իսկ մինչ այդ կողմ չեն ուզում դառնալ, այլեւ ստանձնում են իշխանության հաշվապահի եւ փաստաբանի դերը՝ ասելով, թե 26 ստորագրությամբ դիմումը չի կարող վարույթ ընդունվել:


Եւ, իսկապես, հաճախորդությունը, ծառայամտությունը հոգեվիճակ են, որոնք մարդու մեջ մտնում են կաթի միջոցով, դուրս գալիս հոգու հետ: Մարուքյանը հիմա ավելի վատ ֆունկցիա կատարեց, քան 2008–ին Արթուր Բաղդասարյանը: Եթե Բաղդասարյանը դավաճանեց իր էլեկտորատին ու միացավ Սերժ Սարգսյանին, ում հազար ու մի մեղադրանք էր ներկայացնել, ապա Մարուքյանի հարվածը ողջ պետականությանն է: Բաղդասարյանը դավաճանեց իր ընտրազանգվածին ու ընտրություն կատարեց անձերի միջև, իսկ ահա Մարուքյանը դավաճանում է պետությանն ու Սահմանադրությանը, ինչը հետագայում իրավական քննության առարկա է դառնալու։
Այսքանից հետո Մարուքյանենք, որ երկու օր առաջ լոլոներ էին կարդում, թե չեն ուզում ոչ իշխանության ջրաղացին ջուր լցնել, ոչ Քոչարյանի, ուստի կսպասեն հուլիսի 7-ի քննությանը, պատռեցին իրենց դիմակները եւ ցույց տվեցին, որ բացահայտ խաղում են իշխանության դաշտում: Մեզ մնում է սպասել, թե որոշ ժամանակ անց Մարուքյանը ինչ գին է պահանջելու իշխանությունից իր քաղաքական ինքնասպանության դիմաց: Իսկ միգուցե լուսավորականների հոգեդարձը խանգարող դրսի ուժեր կա՞ն, որոնց ձեռնտու չէ Քոչարյանի ազատության մեջ մնալը, քանզի իրենք են հավակնում իշխանության աթոռին:

Անի Սահակյան

դիտվել է 3643 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am