Այսօրվա իշխանությունն ու Էդմոն Մարուքյանը մի արգանդից դուրս եկած պտուղներ են․ Արա Սահակյան (video)

Երբ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, մենք հույս ունեինք, որ «Լուսավոր Հայաստանը» կմիանա «ԲՀԿ»-ին, քանի որ լավատես էինք: Սակայն պարզվեց, որ և՛ հանրապետության նախագահը, և՛ Էդմոն Մարուքյանը գտնվում են տեղեկանքային սինդրոմի մեջ:

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին և «ԲՀԿ»-ի կողմից ստորագրահավաք նախաձեռնելուն ու ՍԴ դիմելու հարցին:

Արա Սահակյանը մի քանի դիտարկումներ է անում Էդմոն Մարուքյանի քաղաքական անցյալի վերաբերյալ և նշում. «Էդմոն Մարուքյանն ու այս իշխանությունը միևնույն արգանդից դուրս եկած պտուղներ են: Էդմոն Մարուքյանը չի կարող հանրային շահի տեսանկյունից հանդես գալ, քանի որ կաշկանդված է իր անցյալից և փրկում է իր կաշին»:

Դիտարկմանը, որ այս դեպքում կարող են շատ քաղաքական գործիչներ կաշկանդված լինել ու Նիկոլ Փաշինյանը կգործի այնպես, ինչպես ուզում է, Արա Սահակյանը նշել է. « Մեր կուսակցությունում ունենք ընդգծված քաղաքական անցյալով երկու անձնավորություն՝ ես և կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Արթուր Վանեցյանի գործողությունների մասին հանրությունը երբեք չէր իմանա, եթե ինքը չխոսեր դրա մասին»:

Ըստ Արա Սահակյանի՝ Արթուր Վանեցյանը ընտրել է այս ճանապարհը՝ հրապարակելով գործող իշխանության հետ գոյություն ունեցող խնդիրը. «Առաջին անգամ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը հրապարակում է երկրի ղեկավարի հետ իր անհամաձայնությունը: Նա զգուշացրել էր, խնդրում էր կանգ առնել, սպասում էր՝ կարծելով, որ վարչապետը կարող է սթափվել, բայց կես տարի անց Արթուր Վանեցյանը հասկացավ, որ պետք է մարդկանց օգնել ազատվել այս իշխանությունից»:

դիտվել է 1492 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am