«Ծառուկյան» դաշինքում աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։ Երկուսի՝ Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Մանուկյանի՝ Աբրահամ Մանուկյանի որդու, հարցն է ներկա պահին վճռված, նրանք կանցնեն օրենսդիր աշխատանքի, քանի որ, ինչպես ԲՀԿ աղբյուրները հայտնեցին, իրենց «ճիշտ» են պահել՝ էքսցենտրիկ հայտարարություններ չեն արել ԿԸՀ ներկայացված 23 ինքնաբացարկի դիմումի առնչությամբ։ Հիշեցնենք, որ Արտյոմ Ծառուկյանն իր թեկնածությունն էր առաջադրել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, իսկ Աբրահամ Մանուկյանի որդի Արթուր Մանուկյանը ցուցակում 11-րդն էր։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ԿԸՀ ներկայացած եւ բացարկի դիմումները հետ վերցրած 12 թեկնածուներից շատերին հրահրել են հենց ԲՀԿ-ի ներսից։ Եվ մեկը մյուսին «դուխ տալով», գնացել ու ԿԸՀ-ում հայտարարություն են արել, առանց «հետեւանքների» մասին մտածելու։ Հայտարարություններն անելուց հետո հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ դրան հաջորդել է մանդատները նրա «ոտքերի տակ դնելու» գործընթացը։ Հաջորդ օրն արդեն Մուշեղ Սաղաթելյանը եթերում հայտարարեց, որ չի իմացել, թե ինչ է ստորագրել, իսկ մյուսները գիտեին, ուստի «տղամարդկային խոսքը չեն պահել», Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը եւ Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարություն արեցին 1in.am-ում, Արարատ Զուրաբյանը հարցազրույց տվեց «168 ժամին»՝ բոլորը նույնաբովանդակ, որ պատրաստ են առաջին նիստում վայր դնել մանդատները, եթե Ծառուկյանը որոշի։ Ութնյակից առճակատումը շարունակում է միայն Խաչիկ Մանուկյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական օպերացիայի համար «Մուսթաֆաևը պահանջել է 8 գյուղ՝ ընտրություններից հետո» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am