Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Դիտել նաև
Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած է. Ռոզա Ծառուկյան
Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։
Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության եւ առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»։
