Պետական գործչի և պատեհապաշտի տարբերությունը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբանական թիմին հանձնարարել է հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված իր գործը քննելու բողոքը։

Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականին Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ վիճարկելու նրան առաջադրված մեղադրանքի, այն է սահմանադրական կարգի տապալման, սահմանադրականությունը։ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, որը 2008 թվականի, այսինքն՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, Քրեական օրենսգրքում չի եղել։ Այս հոդվածը օրենսգրքում լրացվել է հետագայում։ Սահմանադրական դատարանը Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը ընդունել էր վարույթ և գործի առնչությամբ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հարցն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Վենետիկի հանձնաժողով, որտեղից մի քանի օր առաջ ստացվել են պատասխաններ։ Եվ ահա Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործի քննության օր էր նշանակել հուլիսի 7-ը։
Հասարակական և քաղաքական շրջանակներում տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամներին և նախագահին օր առաջ պաշտոնանկ անելու մտասևեռումը պայմանավոված է նաև Քոչարյանի գործի քննությունը խափանելու նպատակադրությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մտավախություն ունեն, որ նաև միջազգային կառույցների եզրակացությունները հիմք ընդունելով՝ Սահմանադրական դատարանը, հնարավոր է, հակասահմանադրական ճանաչի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։
Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների օրենքի հետ կապված Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու ԲՀԿ պատգամավորների նախաձեռնությանը չմիանալը Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատճառաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործի՝ հուլիսի 7-ին նախատեսված գործի քննությամբ։ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե ինքը չի ուոզում, որ իրենց քաղաքական ուժի՝ ՍԴ դիմելու քայլը դիտարկվի կամ ի նպաստ օգտագործվի Քոչարյանի գործի քննությանը։
Եվ ահա նման զարգացումների ֆոնին Քոչարյանը կատարում է ձիով քայլ՝ հետ է վերցնում ՍԴ ներկայացված իր բողողքը, որպեսզի Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում իր անունը չշոշափվի. «Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ էլ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել: Այդ գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական խմբակցությունների և պատգամավորների իրավասության շրջանակներում և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող է ստորագրվել ինչ-որ ամսաթվի, կարող են չսպասել դրան՝ հիմք ընդունելով մեր դիմումը և միանալ այդ գործընթացին»,- հայտարարել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ կոչով դիմելով քաղաքական ուժերին։
Էդմոն Մարուքյանի քաղաքական առևտրի նպատակը Նիկոլ Փաշինյանի սիրելի ընդդիմություն լինելն է, եթե նրա ու Փաշինյանի քաղաքական հաշվարկների մեջ պետական ինստիտուտի, սահմանադրական իրավունքի և մեր երկրի բարձր դատարանի նշանակությունը ուղիղ համեմատական է անձնական մանր-մունր նպատակների և քինախնդրության հետ։ Սա այլևս փաստ է։
Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, թե որն է պետական գործչի և պատեհապաշտի տարբերությունը, թե ինչով է տարբերվում պետության առաջնորդի և քաղաքական մանրախնդիր վրիժառուի մտածողությունը, թե որն է նախագահի և հեղափոխականի արժեքային ընտրության տարբերությունը, և վերջապես որն է պատերազմում հայրենիք և հող պաշտպանողի և երրորդ ճանապարհ փնտրողի ճակատագրական տարբերությունը։ Երրորդ ճանապարհ փնտրողի առավելագույն կարգավիճակը Նիկոլ Փաշինյանի մոտ ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյան դառնալը կարող է լինել։ Իսկ Քոչարյանը, անկախ նրանից՝ երկրի նախագահի, ազատամարտի հրամանատարի, քաղաքական բանտարկյալի, ամբաստանյալի, թե թիվ մեկ մեղադրյալի կարգավիճակում է, մնում է պետական գործիչ։ Այսինքն՝ մարդ, ում համար նախ պետությունն է, հետո նոր սեփական անձը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2884 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am