Սառը ցնցուղ իշխանության համար. դեբիլիզմի հետեւանքները

Այսօր մինչ հեղափոխական թիմը էքստազի մեջ ժամանակից շուտ փորձում էր տոնել Սահմանադրական դատարանի նկատմամբ տարած հաղթանակը եւ միմյանց բարի ավետիսով փոխանակվում, թե վաղը՝ ուրբաթ օրը ուժի մեջ կմտնի Ազգային ժողովում Սահմանադրության կոպտագույն ոտնահարմամբ ու ասպատակությամբ ընդունված փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում Հրայր Թովմասյանը այլեւս ՍԴ նախագահ չի լինի եւ կդադարեցվի ՍԴ երեք դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, ՍԴ-ից սառը ցնցուղ ապահովեցին իշխանությունների գլխին՝ երիցս պատռելով այս թիմի մեղմ ասած տգիտությունը:

Կա տգիտություն, կա մեծ տգիտություն եւ կա փաշինյանական տգիտություն: Որ իշխանության այս թիմում խելքը գլխին մասնագետ չկա, ու դա չի խանգարում, որ անբարտավան ու մեծամիտ պահվածք դրսեւորեն, գիտենք բոլորս: Բայց որ երկրի Մայր օրենքի հետ այս աստիճան բթամտությամբ կարելի էր վարվել, իրավական շիլաշփոթ առաջացնել՝ արհամարհելով պետության իրավական անվտանգության հարցն ու միջազգային հանրությունից սպասվող կոշտ գնահատականը, միայն անմեղսունակ ու դեբիլիզմով տառապող մարդկանց խմբից կարելի էր սպասել:

Այսպիսով՝ պարզվում է վերջին շաբաթվա ընթացքում իշխանականների՝ ՍԴ-ի շուրջ սարքած բոլոլան ինչպես իրենք էին պնդում, չի կարող վաղը հանգուցալուծվել: ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել:
«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է եւ ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»,-  հայտարարեցին ՍԴ վերոնշյալ դատավորները համատեղ հայտարարությամբ:

Ինչ է սա նշանակում եւ ինչ է ասում ՍԴ մասին օրենքը: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի դադարեցվել, այն ենթակա է պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։

 Ուշագրավ է, որ պատասխան արձագանքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, իհարկե, բաց տեքստով չի խոստովանել, միայն նշել է, թե Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այն ենթակա է անմիջական կատարման:

«Նա ճիշտ է, երբ ասում է, որ Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունի, բայց սխալվում է մի կարևոր հարցում»,- նախարարի հակադարձեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.«2005 թվականի Սահմանադրությունն էր, որ ընդհանուր հիմունքների 6-րդ հոդվածում խոսում էր Սահմանադրության ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողության մասին:2015թ. Սահմանադրության մեջ գրված չէ, որ այն ունի անմիջական գործողություն: Այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» Այսինքն` բացի այս դեպքից մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը անմիջական ուժ ՉՈՒՆԻ ու պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում գրված է, որ այդ դատավորները պաշտոնավարում են: Սա է հետևանքը, երբ ձեր սահմանադրական փոփոխությունները զեկուցում է ոչ իրավաբանը ու մի խելքը գլխին իրավաբան ձեզ տարրական բաներ մատնացույց չի անում»:

Այսպիսով՝ ՍԴ հացը ոչ միայն չի մոտենում հանգուցալուծմանը, այլ նոր հարցեր են առաջ գալիս:

Անի Սահակյան

դիտվել է 25909 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am