Ռուսաստանի ՊՆ-ի անդրադարձը՝ ԴԱԻՇ-ի կողմից «ռուս զինծառայողի» մահապատժի հոլովակին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի տեսագրություն, որում, ինչպես նշում են, սպանում են Սիրիայում առևանգված ռուս գնդապետի: Տեսագրությունում տղամարդուն ներկայացնում են Եվգենի Պետրենկո անունով: Նա պատմում է ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել և մահապատժի են ենթարկել Սիրիայում ծառայության մեջ գտնվող ռուս զինծառայողի: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը: ՌԴ ՊՆ-ն դատապարտել է այն ԶԼՄ-ներին, որոնք պարբերաբար հրապարակում են միջազագյին ահաբեկչական խմբավորումների «տեղեկատվական լցոնումները»:
