Ալիևը զայրացրել է ամերիկյան վարչակազմին

Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։

Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցած տարի Բաքուն, ըստ իր իսկ Պաշտպանության նախարարության, առնվազն երեք լայնածավալ զորավարժություններ է անցկացրել՝ 10 հազար զինվորականների, հարյուրավոր տանկերի, խոշոր զինտեխնիկայի ու օդուժի ներգրավմամբ, սակայն որևէ դեպքում դրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել Վաշինգտոնին։

Ադրբեջանը շարունակում է խախտել իր պարտավորությունը, ամրագրում է զեկույցը, մանրամասնելով՝ «2019-ի օգոստոսին Միացյալ Նահանգները Ադրբեջանին է փոխանցել թափանցիկության պակասի վերաբերյալ իր մտահոգությունները»։

Կոնգրեսին ներկայացված հաշվետվության մեջ Պետդեպարտամենտն ընդգծել է՝ շարունակելու է հետամուտ լինել այս հարցին և առաջիկայում ևս Ադրբեջանի հետ երկկողմ ու բազմակող հանդիպումներում կարևորելու է ռազմական գործողությունների մասին համապարփակ և ճիշտ ժամանակին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Զորավարժությունները, որոնց մասին չի հաղորդվում կամ ամբողջ տեղեկատվությունը չի տրամադրվում, հարվածի տակ են դնում Վիեննայի համաձայնագիրը», - արձանագրել է Պետքարտուղարության զեկույցը։

Համաձայնագիրը ընդունվել է ԵԱՀԿ հովանու ներքո 2011 թվականին՝ անվտանգության ոլորտում անդամ երկրների միջև վստահությունն ամրապնդելու, սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։

Միացյալ Նահանգները, ինչպես երևում է, վերջին շրջանում սկսել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելու հարցում որևէ առիթ բաց չթողել: Դժվար է հիշել նման բաց քննադատություններ վերջին շրջանում:

Այժմ փաստորեն, Պետքարտուղարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը բաց մեղադրում է միջազգային պարտավորություններ խախտելու մեջ:
Թերևս, դրանով կարելի է բացատրել Ադրբեջանի զայրույթն էլ Միացյալ Նահանգների նկատմամբ: Նախօրեին, հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ոչ ավել, ոչ պակաս դժգոհեց, որ շփման գծի երկայնքով տեղադրված ամերիկյան սարքավորումների պատճառով չենք կարողանում հրազենով թիրախավորել հայերին:

Նա դժգոհել էր, որ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։ «Հայերը, Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների շնորհիվ, ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են դրանք ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», - հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Հասանովի խոսքով, ի դեպ, ինքը Հայաստանին ռազմական նշանակության սարքավորումների մատակարարման հարցով դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին, բաց այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել։ «Որևէ մեկը ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես են [հայերը] կարողացել ձեռք բերել դրանք», - ասել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանությունները զայրացրել էր ամերիկյան վարչակազմին նաև այլ հարցերով: Ըստ ամենայնի՝ Պուտին-Ալիև ջերմ-բարեկամական հարաբերությունների խորքերը և ռուս-ադրբեջանական սերտ համագործակցությունը նաև խնդրահարույց է թվում Թրամփի վարչակազմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2263 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am