Շտապ. երկիրն ազատել վարակակիր Նիկոլ Փաշինյանից

Հունիսի 24-ին իշխանական Իմ Քայլը խմբակցության երկու պատգամավորներ՝ Քրիստինե Պողոսյանն ու Վիկոտ Ենգիբարյանը հայտարարեցին կորոնավիրուսով վարակված լինելու մասին: Պողոսյանը մանրամասնեց, ամսի 23-ին ստացել է թեստի դրական պատասխանը, ինչը ենթադրում է, որ պատգամավորը, առնվազ մի քանի օր, գանգատներ է ունեցել ու թեստ է հանձնել: Հայտնի է, որ հունիսի 22-ին իշխող թիմը միաձայն 88 պատգամավորով կողմ քվեարկես սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նիկոլ Փաշինյանը մի գիշերվա ընթացքում բերման էր ենթարկել խմբակցությանը՝ թերեւս նախապես տեղյակ լինելով, որ ՍԴ-ն Քոչարյանի գործին առնչվող Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից ստացված կարծիքների քննության նիստի օրը որոշելու հարցով երկուշաբթի աշխատակարգային նիստ է հրավիրել: Նույն օրը Իմ Քայլի պատգամավորները հրավիրեցին արտահերթ նիստ՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելու հարցով, ապա ինֆորմացիոն արտահոսքը կազմակերպեցին այնպես, թե արտահերթ նիստն է ՍԴ աշխատանքային նիստ հրավիրելու շարժառիթ դարձել:

Վերադառնանք մեր նյութի բուն խնդրին: Փաստ է, որ այդ օրը ԱԺ էին բերման ենթարկվել բոլոր պատգամավորները, հաշվի չէին առել, որ նրանցից մի քանիսն արդեն պոտենցիալ վարակակիր է, ախտանիշներ ունի, այսպիսով միտումնավոր նպաստելով խորհրդարանում վարակի տարածմանը: Մեզ հայտնի է դարձել, որ իրականում վարակված են ոչ թե երկու պատգամավոր, այլ շատերը, որոնց մասին գաղտնի է պահվում հասկանալի պատճառներով: Սա նշանակում է, որ Հայաստանում վարակի տարածման թիվ մեկ մեղավորը, կամ աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է:

Իսկզբանե, նա հաշվի չառավ վարակի ներթափանցումը Հայաստան եւ շարունակում էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Ապա չտիրապետելով իրավիճակին՝ թույլ էր տալիս, որ պատկան մարմինները հակասական հայտարարություններ անեն, առողջապահության նախարարի մակարդակով, ընդհուպ, հայտարարելով, որ դիմակը չի պաշտպանում: Չդադարեցրեց անկաշկանդ շփումները գործադիրի իր ենթակաների հետ, ընտանյոք հանդերձ ընկան փողոցներ՝ կորոնավիրուսի դեմ պայքար ուղեցույցներ բաժանելու, վերջում պարզվեց, որ ինքն ու ընտանիքը վարակակիր են: Պատկերացնել կարելի է, թե քանի քանիսն են նրանցից վարակվել: Եւ այս ամենը դաս չեղավ նրա համար: Հիմա էլ պարզվում է, որ նա իր քաղաքական պլաններին է ստորադասել մարդկանց առողջություը: Մի կողմից գործադիրի վերնախավին մասնակից է դարձնում դիմակահանդեսի խեղկատակությանը եւ բոլորին փողոց է դուրս հանում, որպեսզի մարդկանց դիմակ նվիրեն եւ քարոզեն պահպանել անվտանգության միջոցառումները՝ դիմակ կրել, սոցիալական դիստանցիա պահել, մյուս կողմից սահուն կերպով իրականացնում է իր քաղաքական կեղտոտ ծրագրերը, տարատեսակ օրենքներ ու կոնվենցիաներ սղղացնում արտակարգ իրավիճակի պայմաններում:

Իրադարձությունների հաջորդական վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում թագավարակի տարածման գլխավոր աղբյուրը ինքը՝ վարչապետն է, հետեւաբար օր առաջ նրանից, հենց նրանից է պետք ազատել երկիրը:

Անի Սահակյան

դիտվել է 16364 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am