Հերթը հասավ անապահով մարդկանց, բյուջե լցնելու խայտառակ օրենք

Աշխարհը կաթվածահար է եղել կորոնավիրուսից, բոլոր պետությունների տնտեսություններին անվերջանալի մարտահրավեր է նետված, եւ հատկապես Հայաստանի պես համեստ հնարավորություններ ունեցողներին, եւ գրեթե բոլորի թիվ մեկ խնդիրն այն է՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, քաղաքացիներին փրկել ծայրաստիճան աղքատությունից, երկիրը դուրս բերել տնտեսական կոլապսից: Մեզ մոտ ճիշտ հակառակն է, իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց սոցիալական բեռն ավելանա: Ահավասիկ, կառավարությունը հանճարեղ նախագիծ է մշակել՝ առաջարկելով գույքահարկի բարձրացում:

Արտահերթ նիստում նախագիծը քննարկվում է հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով: Սահմանվում են անշարժ գույքի հարկի բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր, հարկվելու է 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքը նույնպես, որն այժմ չի հարկվում: Իսկ սա նշանակում է, որ հարկվելու են մարդկանց գոմեը, փոքր տնակները եւ այլն, այն գույքը, որոնց արժեքը չի գերազանցում 3 միլիոնը, պարտադրված են վճարել գույքահարկ արժեքի զրո ամբողջ հինգ հարյուրերորդականի չափով։ Տարվա կտրվածքով դա գալիս է մոտավորապես տասնհինգ հազար դրամ, համաձայնեք, որ սոցիալապես անապահով խավի, կամ աղետի գոտում տնակում ապրող ընտանիքի համար սա լուրջ մարտահրավեր է:

Նախագծով նախատեսված է նաեւ, որ գույքահարկի դրույքաչափերը հաշվարկվում են ոչ թե կադաստրային արժեքին համապատասխան, այլ շուկայական արժեքին համապատասխան։Մինչդեռ` հայտնի է, որ շուկայական արժեքի որոշողը կադաստրն է, չկա որեւէ երաշխիք, որ այս կառույցն ունակ է ՀՀ ամբողջ գույքի շուկայական արժեքը ճշգրիտ որոշելու և սա իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու ազգաբնակչության համար, արդյունքում կենտրոնում ապրող մարդը, ով ունի բնակարան կամ առանձնատուն, որը ժառանգել կամ ձեռք է բերել ինչ-որ հանգամանքներից ելնելով, պարտադրված է լինելու ուղղակի վաճառել իր որպես ժառանգություն ստացած բնակարանը եւ տեղափոխվել քաղաքաի ծայրամասեր, քանի որ այդ տների գույքահարկը 4-5 անգամ բարձրանալու է։

Նախորդ տարի իշխանություններն առանց երկար-բարակ մտածելու օրակարգ բերեցին եկամտահարկի համահարթեցման քաղաքականությունը։ Նրանք խոստացել էին, որ սոցիալական արդարությունը, եկամուտների համաչափ բաշխվածությունը լուծելու են գույքահարկի միջոցով նաև։ Բայց այս նախագծը ճիշտ հակառակի մասին է: Քանզի այն անարդար մոտեցում է սոցիալապես խոցելի խմբի համար, և դղյակների համար գույքահարկի դրույթաչափի բարձրացման անվան տակ ընդունելի չէ։ Դեռեւս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս նախաձեռնության մասին, այն բնորոշել էր հեղափոխական: Եւ , իսկապես, այն հեղափոխական է մարդկանց կաշին մինչեւ վերջ քերթելու տեսանկյունից: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կողմ էին միայն իշխանականները, հասկանալի է, որ տնտեսությունը վարի տված թիմը բյուջե լցնելու խնդիր ունի եւ դա անում է նաեւ սոցիալապես անապահով խավի միջոցով

Անի Սահակյան

դիտվել է 4834 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am