Սասունը ճիշտ էր Էդմոնի հարցում, ես` սխալվեցի

Երբ մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում Սասուն Միքաելյանը ծեծի ենթարկեց Էդմոն Մարուքյանին, ես և շատ շատերը միանշանակ աջակցեցինք Էդմոնին` համարելով, որ չի կարելի թույլ տալ, որ իշխանությունն ծեծի պրակտիկան իր հակառակորդների հանդեպ ավանդույթ դարձնի, և ընդանրապես քրեական ենթամշակույթը տեղ ունենա մեր կյանքում:

Երբ հանրության կողմից քննվում է զուտ ծեծի փաստը, մարդիկ անրադառնում են այդ երևույթի հիմնականում արտաքին կողմին և սովորաբար հակված չեն լինում խորանալ այդ ծեծի պատճառների բովանդակության մեջ:

Մանավանդ, որ ծեծողը լինում է հանրության «քյարթ» շերտի ներկայացուցիչը, իսկ ծեծվողը՝ «կիրթ»:

Սակայն պարզվում է, որ շատ դեպքերում այդ ծեծի մեջ ավելի շատ մեղք են ունենում ոչ թե «քյարթերը», այլ` կիրթերը»: Օրինակ, երբ տարիներ առաջ «քյարթ» Սուրիկ Խաչատրյանը ծեծի ենթարկեց «կիրթ» Սիլվա Համբարձումյանին հանրության մեծ մասը դատապարտեց «քյարթին», սակայն տարիներ անց` վերլուծելով «կիրթ» թվացող տիկին Սիլվայի արարքները համոզվում ես, որ այն ժամանակվա ծեծի ժամանակ ավելի շատ ճիշտ էին Խաչատրյանի հիմնավորումները: Այլ հարց է, որ ամեն դեպքում ծեծը չի կարող լինել մեր կյանքի բնական նորմը:

Նույն բանը կրկնվեց Սասունի և Էդմոնի ձեռնամարտի ժամանակ: Հանրության մեծ մասն աջակցեց Էդմոնին, նաև այն պատճառով Նիկոլ Փաշինյանն իրեն չափազանց ցինիկ պահեց: Սակայն, երբ ավելի հանդարտ ես սկսում վերլուծել, իսկապես հասկանում ես, որ ծեծի հրահրողը նաև կարող էր «կիրթ» կողմը լինել:

Այսօրվա Էդմոն Մարուքյանի պահվածքը հաշվի առնելով կարելի է ասել, որ այդ ժամանակվա Սասունի «եղբայրական» բռունցքով հարվածին նույնպես կարելի է ըմբռնումով վերաբերվել: Թեև ամեն դեպքում ծեծը ոչ մի դեպքում չի կարելի ողջունել: Սասունը` լինելով «քյարթ» շերտի ներկայացուցիչ, իր քայլերում բաց է իր լավ և վատ կողմերով: Մինչդեռ Էդմոնն իր լպրծուն տեսակով անկանխատեսելի է և կարող է ունակ լինել ամեն ինչի:

Նրա այսօրվա պահվածքը դրա վառ ապացույցն է:

Վաղվա Հայաստանում, որը սրանցից հետո է գալու, ծեծի պրակտիկան միարժեքորեն պիտի մերժվի, բացառությամբ, եթե այդ ծեծի օբյեկտը Էդմոն Մարուքյանը լինի: Չէ որ վերջինս նորմալ է համարում, որ կարելի է իրավական նորմերը կիրառել` բացառելով այդ նորմերում կոնկրետ անձնաց:

Տվյալ պարագայում Մարուքյանը իր հիմնավորումներով գրեթե իր «ուրույն» տեղն ապահովագրեց, որտեղ բոլորի համար մի նորմ է գործելու, իսկ իր համար` այլ:

Եվ այդ տեսանկյունից բոլոր նրանք, ովքեր մեղադրում էին Սասունին` Էդմոնին ծեծելու համար, փաստացի սխալ դուրս եկան, մանավանդ, որ հայհոյանք տվողի հանդեպ մեր հանրության մեջ միշտ էլ «ուրույն» վերաբերմունք է եղել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1689 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am