Երբ հաճախորդն արդեն «դիակ է»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր կնքեց մահկանացուն:Այո, այս կուսակցությունն ու իր նախագահը նույնիսկ արժանի չեն ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի հետ համեմատվելուն, քանի որ Մարուքյանից եւ իր կուսակցությունից էր կախված՝ ուզում ենք արդյոք ունենալ իրավական եւ ժողովրդավարական համակարգ, թե դառնալով իշխանությունների հանցակիցը ասպատակում ենք Սահմանադրությունը, երկրում հաստատում մեկ մարդու բռնապետություն, ում խելքին որ պահին ինչ բրդում է, ուրեմն պարտադիր իրականություն պետք է դառնա:

Ինչպես եւ սպասվում էր, ԼՀԿ-ն չմիացավ ԲՀԿ-ին, եւ իշխանությունների ընդունած հակաօրինական նախագիծն այլեւս կյանքի կկոչվի, որով կդադարեցվեն ՍԴ երեք դատավորի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ: Մարուքյանը, իսկապես, դժվարին ընտրության առջեւ էր կամ պետք է կողմնորոշվեին օրենքի ու պետության շահի կողմը, կամ իշխանությունների: Մեծ հաշվով նրանք ընտրեցին վերջին տարբերակը, բայց փորձեցին այն փաթեթավորել իրենց կողմից այդքան սիրված երրորդ ճանապարհի շղարշով: Մարուքյանը երկար բարակ լապշաներ փորձեց կախել իր նմանների ականջին, թե չեն ցանկանում կողմ դառնալ ոչ ներկա, ոչ նախկին իշխանություններին, կդիմեն ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով հայցի քննությունը, հիշեցնենք այն նշանակված է հուլիսի յոթին:

-Հենց այդ գործով նիստը կավարտվի ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիրների հետ կապված, հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ այստեղ օրերի հարց է: ԼՀԿ-ն գործընթացը միանշանակ և աներկբա պահպանելու է իրավական տիրույթում, և որևէ ձևով թույլ չենք տալու, որ հակամարտ կողմերից մեկն իրեն ծառայեցնի այս գործընթացը», - ասում է Մարուքյանը՝ ըստ ամենայնի փորձելով Ռոբերտ Քոչարյանին իր հաճախորդության փրկօղակը դարձնել:
Թեեւ Մարուքյանը ողջ ասուլիսի ընթացքում երդում-պատառ էր ուտում, թե իշխանություններից որեւէ մեկն իր որոշման վրա չի ազդել, ոչ էլ ճնշել են, բայց որեւէ կերպ չկարողացավ հիմնավորել որոշման հիմքերը:
Հարց հնչեց, իսկ ինքը վստահ է, որ այդ նիստից հետո, երբ արդեն իշխանությունները ՍԴ կազմը կհամալրեն իրենց կամակատար դատավորներով, իրենց դիմումը վարույթ կընտրի, այն, պարզվեց՝ այո, վստահ է: Քանի որ իր հաշվարկով ՍԴ-ում համամասնություն չի փոխվելու, իշխանության փոփոխություններով ընդամենը երկու դատավորի պաշտոնավարումն է դադարեցվելու, երբ հիշեցրեցին, որ Ալվինա Գյուլումյանի վրա նույնպես տարածվելու է փոփոխությունը, լուսավորյալները ապշեցրեցին իշխանության նկատմամբ իրենց վստահությամբ՝ ասելով, թե իշխանությունը չի գնա անօրինական ճանապարհով: Լրագրողները կրկին հիշեցրեցին, որ սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացն էր այդպիսին՝ հակաօրինական ու հակասահմանադրական, ինչն է խանգարում, որ Գյուլումյանի հետ էլ նման կերպ վարվել, ԼՀԿ-ականները ընկրկեցին, թե բա ճիշտ եք ասում, բայց միեւնույն ժամանակ անհույս վրա բերեցին, թե հուսավառված կսպասեն:

Անի Սահակյան

դիտվել է 2689 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am