«Դիմակ կերեք»

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողած իշխանությունը որոշել է վերջին շնչում դիմակահանդես իրականացնել: Փաշինյանի թիմը` նախարար, փոխնախարար, մարզպետեր, վարչության պետեր, անգամ ոստիկանապետ եւ Հանրային խորհրդի նախագահ, բոլորը լցվել են փողոցներ եւ դիմակներ են բաժանում մարդկանց՝ քարոզելով դիմակ կրելու հույժ անհրաժեշտության մասին: Իսկ ո՞րն էր Փաշինյանի գլխավորած կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը մինչեւ դիմակահանդեսը: Մի օր՝ կորոնավիրուսն ում շունն է, մի օր դիմակը չի պաշտպանում, մյուս օրը անհրաժեշտ է, մի օր՝ ոչ ոք տանից դուրս չգա, մյուս օրը՝ էսպես չի լինի, տնտեսությունը պետք է գործի, մի օր կոմունալների մասին չմտածեք, մյուս օրը՝ կանջատենք, եթե չմուծեք ու այսպես շարունակ: Ինչ-որ պահից իր ձախողած քաղաքականությունը եւ տասնյակ մարդկային կյանքերի կորստի մեղքը քաղաքացիների վրա բարդելու նպատակով Փաշինյանի իշխանությունը հանկարծ ձեռնարկեց դիմակահանդես օպերացիան՝ ասելով, թե որ դիմակ կրեիք, այս օրին չէինք հասնի, այսքան մարդ չէր մահանա, վարակն էլ շուտ կհաղթահարեինք:

Պարտադիր դիմակակրում են պահանջում, սոցիալական հեռավորություն են պահանջում պահպանել, ավելի ճիշտ պարտադրում են՝ տուգանքի սպառնալիքով: Հիմա էլ իր ամբողջ ձախողումը քողարկելու համար իշխանությունը գործուն քայլեր, ավելի ճիշտ տեսարաններ է բեմադրում՝ ի դեմս դիմակահանդեսի: Եւ քանի որ ինչպես Հրանտ Բագրատյանն է լավագույնս բնորոշել, որ Փաշինյանը մեծ մանիպուլատոր է եւ ցանկացած հարց կարող է ֆռռացնել հօգուտ իրեն, իշխանությունը ողջ կազմով լծվել է Փաշինյանի մանիպուլացիայի լեգիտիմացմանը՝ դիմակն է մեր բոլորիս փրկօղակը, դիմակն է մեր սպեղանին, եթե կուզեք՝ մեր անձնական դժբախտությունների պատճառն էլ է դիմակը, տպավորություն է, որ վաղը մյուս օր վարչապետը, եթե շատ ուզենա եւ զոռ տա երեւակայությանը, կարող է համոզել, որ հենց դիմակն է կանանց չբերության, տղամարդկանց իմպոտենտության եւ առհասարակ բոլոր դժբախտությունների պատճառը:

Ի դեպ, արդեն գործարարների մի խումբ, ինչպես նաեւ նախկին վարչապետեր ահազանգում են, որ Հայաստանում մեծ սով է սպասվում, կորոնավիրուսով պայմանավորված այս շրջափակումը սեպտեմբեր-հոկտեմբերին տնտեսությունը կանգնեցնելու է փաստի առաջ: Հետաքրքիր է՝ այդ ժամանակ կարող է Նիկոլ Փաշինյանը մադկանց խորհուրդ տա դիմակ ուտել:

Իսկ իրականում մեծ հարց է՝ դիմակ բաժանողներն արդյոք հենց իրենք չեն վարակի տարածման աղբյուրը՝ հաշվի առնելով, որ մոտիկից շփվել են կորոնավիրուսով վարակված վարչապետի հետ: Բայց արիուտես նրանց մեկուսացնելու փոխարեն, Փաշինյանը գործուղել է փողոց, ինչու, որովհետեւ կառավարությանն ամենաշա՞տն է ձեռնտու վարակի տարածումը եւ արտակարգ դրության երկարաձգումը, որի ընթացքում արգելվում է ցանկացած բողոքի ակցիա, իսկ իշխանությունն էլ կյանքի է կոչում իր ապօրինի նախաձեռնությունները:

Անի Սահակյան

 

դիտվել է 2270 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am