Փնտրվում են Փաշինյանի ասած աշխատատեղերը

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ:

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք խիստ սահմանափակումների ռեժիմը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Այսօր մենք ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք, որ աշխատատեղերի վերականգնման գործընթացը շարունակվում է, սա վերջին շրջանի ամենակարևոր լուրն է»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինենք դարձյալ վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմի: «Պետք է պայմանավորվենք, որ խիստ սահմանափակումների ռեժիմի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ դրա համար պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները: Մայիսի տնտեսական տվյալները լավատեսություն են տալիս, որ բավականաչափ արագ կունենանք որոշակի վերականգնում: Առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերկանգնվում են, պետք է միասին այս տնտեսական տեմպը պահենք, կորցրածը հետ բերենք և եղածը զարգացնենք»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլին խիստ սահմանափակումների ռեժիմի ներդրման պատճառով Հայաստանում կորսվել էր 71471 աշխատատեղ: Մայիս ամսվա վիճակագրական թվերը Ազգային վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց Փաշինյանը 50 հազարից ավելի աշխատատեղի վերականգնման մասին է խոսում` հղում անելով ՊԵԿ-ին: Վերջերս իրականացված հարցումների արդյունքով` հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում։ Եվս 17%-ի պարագայում վաճառքի անկում չի եղել։ Այսպիսի ցուցանիշ է արձանագրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից՝ իր անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքում։ Վաճառքի ծավալների 50-80% նվազում գրանցվել է ընկերությունների 32%-ի մոտ: Սպառման 10-30% կրճատում ունեցել են ընկերությունների 25%-ը։ Մասնակիցների 9%-ը որպես սպառման խոչընդոտ նշել է արտահանման անհնարինությունը։

Համավարակի պատճառով չի գործում տուրիզմի ոլորտն ամբողջությամբ, հյուրանոցներն ու հանգստյան տները դատարակ կամ լավագույն դեպքում կիսադատարկ են: Բնականաբար, այս ոլորտում աշխատողները կամ հարկադիր պարապուրդի են մատնված, կամ ազատվել ու կրճատվել են կամ էլ լավագույն դեպքում աշխատում են շատ քիչ ծավալով: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերն առնվազն տարակուսելի են, որովհետև Փաշինյանը չի ասել, թե ինչպիսին են տնտեսկան ցուցանիշները, որոնք սահմանափակումների հետևանքով գահավիժել էին: Հիշեցնենք, որ ապրիլ ամսին տնտեսական անկումը 17 տոկոս էր կազմել, իսկ պետական բյուջեի եկամուտները հավաքագրվել էին նախատեսվածից 40 տոկոս քիչ: 2020 թ. մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերն ակնկալվող 120 մլրդ դրամի փոխարեն կազմել են 83 մլրդ դրամ, այսինքն` 37 մլրդ-ով պակաս: 40 տոկոս թերակատարումը կամ թերհավաքագրումը շատ լուրջ ռիսկ է, և եթե նույն միտումը շարունակվի նաև հունիս-հուլիս ամիսներին, ապա պետությունը կարող է կանգնել աշխատավարձ ու թոշակ վճարելու ռիսկի առաջ:
Նման իրավիճակում Փաշինյանի` աշխատետեղերի մասին պոպուլիստական հայտարարությունը առնվազն լուրջ չէ, եթե արդյունքը, միևնույնն է, տնտեսության անկումն է և բյուջեի առանց այն էլ մեծ ճեղքվածքի խորացումը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6509 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am