Քաղաքական մենավոր «ընկուզենին»

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը երեկ հայտարարեց, որ հունիսի 19-ին ընդունված և հունիսի 22-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կիզակետում հայտնված խնդիրների լուծումը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից:

Իր տեսակետում «Իրավունքի միջոցով դեպի ժողովրդավարություն» եվրոպական հանձնաժողովը (նույն Վենետիկի հանձնաժողովն է) հստակեցրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը սահմանադրական փոփոխությունների անցկացման գործում և ընդունել է Ազգային ժողովի` հանրաքվե անցկացնելու մասին սեփական որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմին վերաբերող 2015-ի Սահմանադրության դրույթների լիարժեք կատարման նպատակն օրինական է: Որպեսզի համաձայնեցվի այդ նպատակը` հաշվի առնելով նաև դատավորների անկախության և պաշտոնավարման երաշխիքի պահպանման անհրաժեշտությունը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է նոր անցումային շրջանի անցնել, որի տևողությունը պետք է որոշեն ՀՀ իշխանությունները:

Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ իրենց կարծիքի հրապարակման օրն Ազգային ժողով են մտցվել նման անցումային շրջան չենթադրող փոփոխություններ։
«Ես իշխանություններին կոչ եմ անում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան հաղթահարելու համար»,-ասել էր գլխավոր քարտուղարը:

Ինչպես հայտնի է, հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որի 82-րդ կետում ասվում էր. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը 2020-ի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում էին ՍԴ նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը։
Վերանալով բոլոր իրավա-քաղաքական հարցադրումներից, ստացվում է՝ Փաշինյանի կառավարությունը կարծիք է հարցնում Վենետիկի հանձնաժողովից, բայց դրանց հետ, այսպես ասած՝ հաշվի չի նստում:

Ամբողջ 2 տարի Փաշինյանը արևմտյան բարձր ամբիոններից ներկայացնում է «թավշյա հեղափոխությունը» որպես ժողովրդի իշխանության մարմնավորում, սակայն նույն արևմտյան կառույցները տեսնում են, որ «թավշյա հեղափոխության» քողի ներքո Հայաստանում կառավարությունը հաստատվում է մեկ անձի իշխանություն՝ դա ներկայացնելով որպես կոռուպցիայի դեմ պայքար:

Քիչ անց, հավանաբար, Փաշինյանը կգիտակցի, որ արևմտյան կառույցների ականջին էլ անընդհատ «թավշյա հեղափոխությունը» առանձնապես որևէ օգուտ չի տալիս ոչ իր իշխանությանը, ոչ էլ երկրին՝ ֆինանսա-տնտեսական առումով:

Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին, նրան, թե ինչ ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները դրանց վրա: Նա նկատել է, որ չնայած նրան, որ Մոսկվան ուշադիր հետևում է, այնուամենայնիվ, չի պատրաստվում միջամտել դաշնակից երկրի ներքին քաղաքականությանը: «Այլ հարց է, որ Մոսկվային անհանգստացնում է, որ այդ զարգացումները, որոնք տեղի են ունենում՝ հեղափոխական, ոչ հեղափոխական, պատմության հետ հաշիվներ մաքրել, կրում են մշտական բնույթ»:

Տարասովը նաև նշել է, որ ռուսաստանցի քաղաքագետներն են անհանգիստ Հայաստանում տեղի ունեցողով. «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը պատմության հետ անընդհատ հաշիվներ չմաքրի, այլ իրական բարեփոխումներ անի, առաջ գնա: Մենք տեսնում ենք, որ այն դեմոկրատական գործընթացները, որոնց մասին, այդքան հայտարարում է Փաշինյանի թիմը, որևէ ներդրում Արևմուտքից չի բերում: Իսկ Մոսկվան շատ զգույշ է Հայաստանի հետ հարաբերություններում, հատկապես, երբ հաշվի է առնում, որ երկրում իրավիճակը այնքան էլ լավ չէ. ընդդիմությունը հրաժարական է պահանջում»: Տարասովի համոզմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանում տեղի ունեցող որևէ գործընթացի միջամտի, քանի որ ամեն ինչ այլ կերպ է հասկացվում:

Գալու է մի պահ, երբ ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին Փաշինյանի իշխանությունը հետաքրքիր չի լինելու ոչնչով: Նրանց հետ համագործակցության մակարդակը հիմա էլ առանձնապես չի փայլում:

Բայց Փաշինյանն իր գործունեությամբ բռնել է մի դիրք, կարծես՝ Հայաստանն իր իշխանության օրոք որևէ մեկի կարիքը չունի՝ ոչ Հայաստանի ներսում որևէ քաղաքական ուժի, ոչ էլ երկրից դուրս՝ գործընկեր պետությունների ու կառույցների: Այս վիճակն ի վերջո կհանգեցնի մի մթնոլորտի, երբ Հայաստանի երբեմնի գործընկերները նրան կհասկացնեն, որ նրանք հետաքրքրված չեն Փաշինյանի իշխանության հետ համագործակցության աստիճանի բարձրացմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5005 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am