Պաշտպանության նախկին նախարարը չճշտված հայտարարություն է անում.Գառնիկ Իսագուլյանը՝ Վաղարշակ Հարությունյանին

«Առիթ ունեցա լսելու պարոն Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը: Այն,  ինչը ասվեց ասուլիսի ժամանակ, ճիշտ չէր: Ինձ համար հատկապես մտահոգիչ է տեսակետը, որ Հարությունյանը նշեց, թե Հայաստանի երեք նախագահներն էլ միշտ պատրաստ են եղել տարածքներ զիջելու, բայց Ադրբեջանը ուզում է ամբողջությամբ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հնչեցրած հայտարարությանն,   ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի խոսքով՝ նախագահները երբևէ պատրաստ չեն եղել տարածքներ զիջելու. «Նախագահները երբեք չեն հայտարարել, թե պատրաստ են տարածքներ զիջելու: Ճիշտ չեմ համարում, որ պաշտպանության նախկին նախարարը նման չճշտված հայտարարություն է անում: Դա կարող է տպավորություն ստեղծել հասարակության մոտ, թե մեր նախագահները պատրաստ են եղել տարածքներ զիջելու: Տարածքներ զիջելը որևէ մեկի անձնական գործը չէ, մանավանդ, որ մենք ունենք Սահմանադրություն, անկախ պետականություն, ժողովուրդ, որը ասում է իր խոսքը ու քվեարկում է»: Իսագուլյանը անդրադարձավ նաև Վաղարշակ Հարությունյանի դիտարկմանը, թե զոհված զինվորները մեր հաղթանակի գինն են. «Այս հայտարարությունը ևս տեղին չէր: Ես ուղղակի խնդրում եմ մեր բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքագետներին, առավել ևս ուսադիր կրողներին, որ նման արտահայտություն չանեն: Մեր ամեն զինվորի կյանքն անգին է:Այլ հարց է, որ մեր հայրենիքը պաշտպանելիս յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք զոհաբերել ամենաթանկը: Բայց սա հաղթանակի գինը չէ»,-ասաց Իսագուլյանը: Իսագուլյանը փաստեց, որ մենք պետք է կարևորենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր նպատակները: Քաղաքական գործիչը անդրադարձավ նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, որում ընդգծվում էր. «Ամեն ինչ կանենք,  որ հայ մայրերը ստանան իրենց երեխաների դագաղները»: «Չեմ կարծում,  որ Ադրբեջանի նման կարգի հոխորտանքը կարող է ազդել մեր բանակի, մեր պետությունների կամ սպաների վրա»,-եզրափակեց Իսագուլյանը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am