Փաշինյանը ընտանեկան մաֆիայի կառույց է ստեղծել.Ռուբեն Հակոբյան (video)

Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ  քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն Հակոբյանը համոզմունք է արտահայտել, որ մենք այսօր Հայաստանում գործ ունենք ընտանեկան մաֆիոզ կլանի հետ, հիշեցնելով՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունների մասին և նշում է, որ այդ ընտանիքում թերևս ամենաանկեղծը ՀՀ ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը․ «Եվ ի վերջո, այսօր Նիկոլ Փաշինյանը դատական ամբողջ իշխանությունը գցել է ցեխաջրի մեջ և միակ օազիսը մնացել է Սահմանադրական դատարանը»։

Քաղաքագետը նշում է նաև, որ Սահմանադրական դատավոր-անդամների անունների կողքին կարելի է նշել նաև մի քանի դատավորների, ովքեր իրենց մասնագիտական բարձր որակները չկորցրին այս իշխանության օրոք։

Ռուբիկ Հակոբյանը խայտառակություն է որակում Սահմանադրության փոփոխության համար երկու ժամ քննարկում կազմակերպելն ԱԺ-ում՝ այն էլ առանց ընդդիմադիր ուժերի․ «Այս ամենը մի պատճառ ունի՝ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, երբ իմացել է, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և հիմա ամեն ինչ անում է, որ ՍԴ-ն չանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի հարցին»։

Դիտարկմանը՝ ՍԴ-ի նկատմամբ այս քայլերն իրականացնելու համար գուցե կան նաև այլ պատճառներ, Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ այս շտապողականության պատճառը Ռոբերտ Քոչարյանի գործն է․ «Սահմանադրական դատարանն այսօր շատ կարևոր ֆունկցիա պետք է իրականացնի։ Այս կառույցն այն միակն է, որը պայքարում է Նիկոլ Փաշինյանի՝ ով է այն դատավորը, որն ինձ կարող է չենթարկվել հայտարարության դեմ»։

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ այս պատմության մեջ ամենակարևոր ֆունկցիան պետք է իրականացնի նախագահ Արմեն Սարգսյանը՝ լինելով Սահմանադրության պահպանողը։

դիտվել է 1558 անգամ
Լրահոս
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան «Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան «Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան «Այ քեզ լոգիկա․ ուրեմն գյուղի պո*նիկն ամենաանկախն է»․ Ոսկան Սարգսյան Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին Պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան «Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am