Պետականության տապալման փորձ Ազգային ժողովում

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միաձայան քվերակությամբ ընդունեց Սահմանադրությունը փոխելու նախագիծը։ Քվեարկությանը մասնակցեց միայն Իմ քայլը խմբակցությունը, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չէին մասնակցում նիստին։

Իմ քայալականների քվեարկած նախագծով՝ նախատեսվում է պաշտոնանկ անել ՍԴ նախագահին և ՍԴ 3 դատավորների լիազորությունները։ Այսինքն՝ այն նախագիծը, որը ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեով պետք է ընդունեին կամ մերժեին ՀՀ քաղաքացիները, այժմ ընդունեցին Ազգային ժողովի պատգամավորները։
Տեղի ունեցածը պետականության տապալման ակնհայտ փորձ է և ուշագրավ է նրանով, որ ամբողջությամբ հակասում է ՀՀ այս պահին գործող սահմանադրությանը։ Ավելի պարզ՝ Սահմանադրությամբ Ազգային ժողովը Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխելու լիազորություն չունի։ Ավելին՝ այդ նախագիծն ամբողջությամբ հակասում է Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված փորձագիտական կարծիքին։

Բայց ամբողջը չէ․ ոչրպեսզի իմքայլականները իրենց ուզած փոփոխությունը հնարավորինս շուտ կյանքի կոչեն, որոշել են փոփոխություն կատարել նաև ԱԺ կանոնակարգում, որպեսի սահմանադրական փոփոխությունների Օրենքը ստորագրի ոչ թե նախագահ Արմեն Սարգսյանը, այլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանհը։ Փաստացի մեկ օրվա մեջ Ազդային ժոցովի 89 պատգաավորները միանգամից երկու հակասահմանադրական քայլ կատարեցին։

Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը որոշակի վախեր ունեի, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրի հակասահմանադրական նախագիծը։ Ավելին՝ ստորագրելու համար նախագահին 21 օրյա ժամկետ է տրվում, իսկ 21 օր սպասելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը չունի։ Բանն այն է, որ հենց նույն պահին, երբ ԱԺ-ն քննարկում էր ՍԴ նախագահի և մի քանի դատավորի լիազորությունների կասեցման հարցը, Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ էր հրավիրել ու որոշել վերսկսել Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, քանի որ արդեն ստացել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները։ Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործի քննության օր է նշանակել հուլիսի 7-ը։

Անցած շաբաթ, երբ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակեց, նրա փաստաբանները հայտարարեցին, որ Սահմանադրական դատարանին այլ բան չի մնում, քան Քոչարյանի գործը կարճելու որոշում կայացնել։
Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ ՍԴ-ն մեկ քայլ առաջ կանցնի և հանկարծ Քոչարյանի գործով որոշում կկայացնի, դրա համար էլ իր պատգամավորներին հանձնարարել է շտապել և շատ արագ լուծել ՍԴ-ի հարցերը, քանի դեռ ՍԴ-ն չի լուծել Քոչարյանի հարցը։
Բացի այդ՝ սահմանադրության փոփոխության մասին օրենքը կարող է վիճարկվել ՍԴ-ում, եթե ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորները ընդհանուր հայտարարի գան և դիմեն ՍԴ։
Այդ դեպքում արդեն ՍԴ-ն հանգիստ կարող է ավարտել Քոչարյանի գործի քննությունը, հետո նոր միայն անցնել Սահմանադրության փոփոխության օրենքի քննությանը։
Տարբերակներից մեկն այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է գոնե մեկ անգամ իրեն պահել նախագահի նման և ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին ու ներկայացնել պետականության տապալման և սահմանադրական հակակշիռների յուրացման Փաշինյանի սխեման։
Ամեն դեպքում արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում քաղաքական գործընթացները Հայաստանում զարգանում են գերարագ տեմպով։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7897 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am