Գլուխդ բարձրացրու «գերեզմանից» Լեւոն Տեր-Պետրոսյան

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը «ցրելու» և իր կամակատարներին նշանակելու ամիսների մարմաջը Նիկոլ Փաշինյանը, վերջապես, իրականություն դարձրեց: Նա իր սրտի ՍԴ-ն ունենալու համար քաղաքական ողջ թիմին դրդեց ծանր հանցագործության, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է, իշխանության դատական ճյուղի լիազորությունների ուզուրպացիան: Այն, ինչ իշխող ֆրակցիան արեց Ազգային ժողովում, ոչ այլ ինչ էր, քան Սահմանադրության խմբակային բռնաբարություն:

Քաղաքական որոշման, ավելի ճիշտ թիմի ղեկավարի սպառնալիքների տակ խմբակցությունը միաձայն ընդունեց ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ, որով նաեւ ՍԴ գործող նախագահի լիազորություններն է դադարեցվում, նա դառնում է շարքային անդամ: Գործընթացի հակասահմանադրական եւ հակաիրավական բնույթի մասին բարձրաձայնեցին ոչ միայն հայաստանյան իրավաբանական հանրույթը, այլեւ Վենետիկի հանձնաժողովը, որին շաբաթներ առաջ հարցով դիմել էր իշխանությունը, բայց նրա կարծիքին հակառակ նախագիծ ներկայացրեց:

Մի բան փաստ է, որ Հայաստանում ներքաղաքական բոլոր գործընթացները հյուսվում են Փաշինյանի թիվ մեկ ախոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Այն պահից, երբ Քոչարյանի դատավարությունն առընչվեց ՍԴ-ին, բոլորն այս կառույցում դարձան Նիկոլ Փաշինյանի թշնամիները: Հուլիսի 7-ին էլ ՍԴ-ն պետք է քննարկի Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից ստացած վճիռները, ուստի հասկանալի են, թե ինչու են պրոցեսները զարգանում լույսի արագությամբ, ու համավարակի, կամ ինչպես փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն ու իրենց արբանյակները կասեին՝ պատերազմական այս օրերին բոլոր հարցերը մի կողմ դրած, իշխանությունը երկու-երեք օրում հապշտապ կարգով սահմանադրական հեղաշրջում իրականացրեցին:

Ակնհայտ է նաեւ այս ամենի հեռահար նպատակը, բացի աղմկոտ նախագծերն ու ծրագրերը ՍԴ-ով կյանքի կոչելուց Փաշինյանի համար սա Արցախի հարցի իր ապազգային տարբերակով լուծելու միակ ճանապարհն է: Արցախի հարցում ոչմիթիզական ամենակարկառուն մոտեցման կրող Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտ է դառնալու ազատության մեջ: Նույնքան ակնհայտ է, որ Փաշինյանը քինախնդրական իր գործելակերպով  ամեն գնով ձգտելու է հասնել իր նպատակին:

Այս օրերին առնվազն տարօրինակ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը: Թվում է, թե Սահմանադրությունից եւ իրավական պետության հիմքերն անխախտ պահելուց ավելի կարեւոր հարց չպիտի լինի որեւէ պետության համար, իսկ առաջին նախագահը, ով որպես կանոն ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքի նշանակալից իրադարձությունների ժամանակ ավանդույթ է դարձրել իր խոսքը հայտնել, խորը լռություն է պահպանում: Մոտ մեկ ամիս առաջ նա հանդես եկավ իր հայտնի «Պարզագույն սիլլոգիզմ»-ով՝ հայտարարելով, որ պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, դավաճանություն, որը ոչ մի արդարացում չունի: Նա համավարակի մեր օրերն էր գնահատել պատերազմական, շատ հետաքրիր է, հիմա, երբ իշխանությունն ինքն է պատերազմ հայտարարել ՍԴ-ին, ո՞ւր է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչու դուրս չի գալիս իր <<գերեզմանից>> եւ հայտնում <<պետականամետ>> դիրքորոշումը:
Հասկանալի է, որ այս մարդը մնացել է քաղաքական կրճոնների հույսին եւ հոգեկան բավարարվածություն է զգում, որ իշխանության գլխին իր հոգեզավակն է, բայց ամեն ինչին, այդ թվում դավաճանությանը չափ ու սահման կա:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, միգուցե, մինչ այս զարհուրելի գործընթացը սկսելը փակել է բոլոր դիմադրության ճանապարհները, այս պարագայում մեզ մնում է միայն հիշեցնել, որ բնության օրենքի դեմ գնալ հնարավոր չէ, ու երբ բոլոր ելքերը փակվում են, ջրի շիթը մի տեղից ժայթքելով է դուրս գալիս: Հիմա, երբ խարխլվում է պետության իրավական անվտանգությունը եւ բռնաբարվում պետության ամենակարեւոր փաստաթուղթը՝ Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով իր համար մի ճանապարհ է թողնում, իսկ այդ ճանապարհը ոչ մեկին լավ տեղ չի տարել...

Անի Սահակյան

դիտվել է 7263 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am