Նիկոլ Փաշինյանի հանցակիցները. ովքեր են կանգնելու պատասխանատվության առջեւ

Իշխանությունը անադեկվատության նոպաներ է ապրում: Ընդամենը երկու շաբաթ առաջ դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Սահմանադրական դատարանի իրենց հնարած ճգնաժամը լուծելու հարցով կարծիք ստանալու նպատակով, եւ չնայած ստացավ այդ կարծիքը, բայց դրան հակառակ գործողություններ է իրականացնում: Խորհրդարանն այսօր ընդունեց ավելի քան հինգ տասնյակ իշխանական պատգամավորների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը այլ բառով չես կոչի, քան սահմանադրական հեղաշրջում: Այդ նախագծով դադարեցվելու է ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք 12 տարի պաշտոնավարում են, իշխանությունները հայտարարել են, որ գործող 2015 թվականին ընդունված Սահմանադրությունն է նախատեսում իրենց երազանքների ՍԴ-ն, որտեղ դատավորները պաշտոնավարում են 12 տարի, իսկ ՍԴ նախագահը՝ վեց տարի եւ մեկ ժամկետով:

Իշխանականների նախաձեռնության արդյունքում Հրայր Թովմասյանն այլեւս ՍԴ նախագահ չի լինի, երեք դատավորի լիազորությունը կդադարեցվի, կհամալրեն նորերով եւ ՍԴ իրենց սրտի դատավորին կընտրեն: Վենետիկը բառացիորեն երեկ շտապեց կարծիք ու ցավ հայտնել, որ իշխող ֆրակցիայի այս նախագիծը իրենց կարծիքին հակասում է: Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքը, այդ թվում Վենետիկի կարծիքն այն մասին է, որ օրենքը չի կարող վատթարացնող լինել. ասենք ընտրված դատավորները չեն կարող մեկ օրում կորցնել իրենց պաշտոնները եւ դրա համար սահուն անցում՝ որոշակի ժամանակաշրջան պիտի հատկացնել: Բայց հաշվի առնելով իշխանության՝ ՍԴ-ով անցնող պլանները, դրանք են՝ Արցախի տարածքային հարց, հազար ու մի աղմկահարույց կոնվենցիաների վավերացում, օրենքների սահմանադրականության հարցի որոշում, իշխանությունն օր առաջ ցանկանում է իր կամակատար ՍԴ-ն ունենալ: Զավեշտն այն է, որ իշխանական պատգամավորները բարձր ամբիոնից խոստովանում են, որ, այո, թեպետ Վենետիկը կանաչ լույս չի վառել դատավորների միանգամից փոփոխության հարցին, բայց դա է պահանջում Հայաստանի ներկայիս կարգավիճակը: Ընդ որում նման արձանագրումներով հանես եկան ոչ միայն իշխանական ճ կլասի, իրավագիտությունից հեռու պատգամավորները, այլեւ ինքը՝ արդարադատության նախարարը, եվրոպական կառույցներում ինտեգրված Ռուբեն Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը, ով վերին ատյանի իրավաբանի տեղ դրած փորձում էր հիմնավորել չհիմնավորվողը եւ հայտարարել, թե նախկին դատավորները խարդախությամբ են նշանակվել այդ պաշտոններում:

Բայց եթե իշխանության պահվածքը հասկանալի է, նրանք նախկիններին ոչնչացնելու, ապազգային ծրագրեր իրականացնելու լուրջ պլաններ ունեն, ապա անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության պահվածքը, որոնք դիտորդի կարգավիճակ են ստանձնել այս գործընթացում եւ լաչառ ու պոպուլիստական ելույթներից անդին չեն անցնում: Մինչդեռ նրանց է վերապահված օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու իրավունքը: Այս իրադարձությունը լակմուսի թուղթ է դառնալու՝ իսկապես Հայաստանի խորհրդարանն ունի ընդդիմություն, որոնցից մեկը անցած շաբաթ նույնիսկ իշխանափոխության համար էր պայքարում, թե հպատակների խունտա է, որը պատրաստ է կատարել հանցավոր իշխանության կամքը:

Դե, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող երկրի գլխավոր տուրիստից ակնկալիքներն ունենալն սին ու ապաշնորհ գործ է, նա բնականաբար չի դիմի, արդեն իսկ տեղեկություններ կան, որ համաձայնության է եկել Փաշինյանի հետ:

ՀԳ. Նյութը պատրաստ էր, երբ ԲՀԿ-ն հայտարարեց ՍԴ դիմելու մասին,բայց նկատենք, որ միայնակ չեն կարող, 27 պատգամավորի ստորագրություն է պետք, իրենք ունեն 25 -ը:

Անի Սահակյան

դիտվել է 7919 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am