«Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով». Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով Գազալցակայանների հետ կապված վարչապետի տված հանձնարարականին նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն ստուգումների արդյուքները։ Օրինակ՝ ստուգելո՞ւ են Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները հարցին պատասխանեց.«Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով։ Խախտումների դեպքում ավելի, քան համոզված եղեք, որ պատասխանատվության կենթարկվեն»։ Հարցին՝ ինչո՞ւ է այս վիճակը, ոմանք արտոնությո՞ւն են ունեցել ոլորտում, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է, նա պատասխանեց, որ պատճառը թույլ կարգապահությունն է:
