Իշխանությունը պատրաստվում է մեծ պատերազմի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով առաջիկայում կփորձեն լուծել Սահմանադրական դատարանի հարցը կամ ինչպես իշխանություններն են մոգոնել՝ ճգնաժամը:

Համաձայն նախագծի կդադարեցվեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Սա այն այն մոդելն է, որը ՍԴ-ի համար առաջարկում է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ իր երազանքների Սահմանադրական դատարանի մոդելը, որտեղ դատավորները պաշտոնավարում են 12 տարի, ՍԴ նախագահը վեց տարի ժամկետով եւ ընդամենը մեկ անգամ:
Ըստ իշխանական սցենարի՝ այսպիսի փոփոխությունների արդյունքում
Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ արդեն որպես ՍԴ անդամ: Դրանից հետո իշխանությունը կհամալրի ՍԴ կազմը նոր թեկնածուներով, որից հետո ՍԴ դատավորներն իրենց միջից նախագահ կընտրեն: Իսկ այդ դեպքում ՍԴ կազմում համամասնությունը կձեւավորվի հօգուտ իշխանության եւ վերջինը ՍԴ 8 հոգանոց կազմում առնվազն հինգ դատավորի վրա ազդեցություն կունենա:

Հետաքրքիր է, որ իշխանությունը թեեւ երեք շաբաթ առաջ ՍԴ հարցի լուծման նպատակով դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ստանալու վերջինիս կարծիքը նախ հանրաքվեի որոշումն ԱԺ-ում չեղարկելու, ապա եւ խորհրդարանում սահմանադրական փոփոխություններով ՍԴ հարցին լուծում տալու հարցով, սակայն չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքի հրապարակմանը, սա առնվազն գործընկերային չէ, եթե չասենք անհարգալից վերաբերմունք եվրոպացի գործընկերների նկատմամբ: Եթե անգամ իշխանականներին հայտնի է նրանց նախնական դիրքորոշումը, ապա տարրական տրամաբանությունը հուշում է, որ պետք էր սպասել պաշտոնական հրապարակմանը:

Ինչեւէ, սա անչափ մանր դետալ է այն ամբողջ ապօրինի գործընթացում, որն իրականացնելու հանձնառություն է ստանձնել իշխանությունը: Ի դեպ, երեկ արդեն արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իմքայլակայնների հապշտապ նախագծի առիթով հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի հաստատած, բայց դեռեւս չհրապարակված կարծիքից մի հատված.
«82. Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված ռեկոմենդացիաներին»։
<< Այլ կերպ ասած՝ հարգե՜լի իմքայլականներ ձեզ ասել էին դանդաղ , աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք.... իսկ դուք ինչպես միշտ...>> ,-Հովհաննիսյանը անավարտ էր թողել միտքը՝ խոստանալով այսօր համապարփակ խոսել այդ մասին:
Խնդիրն այն է, որ Վենետիկը Վենետիկ, բայց մեր Սահմանադրության համաձայն դատական համակարգին վերաբերող 7-րդ գլխում ԱԺ-ն փոփոխություններ անել չի կարող, դա հնարավոր է բացառապես հանրաքվեի ճանապարհով, իսկ այն հոդվածը՝ 213-ը, որն առաջարկում են փոխել իմքայականները առավել եւս չեն կարող, այն համարվում է անցումնային դրույթ, որն արդեն կատարել է իր գործառույթները:
Չենք խոսում այն մասին, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ եւ վատթարացնող, ուստի հնարավոր չէ մի կոճակ սեղմելով արդեն իսկ նշանակված դատավորների լիազորությունները դադարեցնել:
Ակնհայտ է, որ իշխանությունը խուճապի է մատնված եւ ամեն գնով փորձելու է հասնել իր երազանքների Դատարանին, որպեսզի կարողանա այդ դատարանի միջոցով իրականացնել իր կեղտոտ գործերը, այլ ոչ թե դրանք կես ճանապարհին մնան, ինչպես եղավ Բանկային գաղտնիքի մասին աղմկահարույց օրենքի դեպքում, որը օրերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց: Իսկ այդ օրենքի ընդունումից հետո իշխանության համար մարդկանց բանկային հաշիվները դառնալու էին հասանելի, մարդիկ այլեւս իրենց գումարները հանելու էին բանկերից, իսկ արդյունքում փլվելու էր բանկային համակարգը:

Անի Սահակյան

դիտվել է 11897 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am