Փաշինյանը շատ կարճ ժամանակից կհեռանա. Պուտինը միացել է հեռացնողների ցուցակին

Հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները նորանոր բարձունքներ են նվաճում:
Փաշինյանը հայտարարեց, որ համաճարակի պատճառով չի կարող մասնակցել Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Բոլորի համար պարզ է, որ համաճարակը չէ իրական պատճառը։ Փաշինյանի համար համաճարակը երբեք էլ խոչընդոտ չի եղել՝ սեփական քաղաքական հաշվարկները կյանքի կոչելու համար։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանը նույնիսկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում բուժվեց կորոնավիրուսից, որպեսզի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառմանը։
Հիմա նա ասում է, որ կորոնավիրուսի պատճառով չի գնա։ Նշանակում է, որ կա՛մ իրեն Մոսկվայից հասկացրել են, որ անցանկալի հյուր է, կա՛մ ինքն է ինչ-ինչ հաշվարկով հետ կանգնել:

Թե ինչու Փաշինյանը Կրեմլի ցանկալի հյուրերի ցանկում չէ, կարծում ենք՝ հասկանալի է բոլորին: Պետական համակարի բարձր պաշտոնները սորոսականներին հանձնելով, հակառուսական գործունեություն ծավալելով երբեք էլ չես կարող դառնալ ռազմավարական գործընկեր:

Հայտնի է նաեւ Մոսկվայի արձագանքը հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից մեկի՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ։ Թվում էր, թե Փաշինյանին կհաջողի իր պրիմիտիվ շուստրիությունը աշխատեցնել, հունիսի 24-ին ընդառաջ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, բայցեւ այդ որոշումը դատախազության միջոցով բողոքարկել Վերաքննիչում՝ հաշվարկով, ոչ կգնամ-կգամ, նորից կփակեմ Քոչարյանին, սակայն դա միայն թվում էր: Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններն այն կարգի են փչացել, հասել մի կետի, ուր մյուս կողմին այլեւս ոչնչով չես հուզի, առավել եւս չես մոլորեցնի, գնացքն արդեն գնացել է:

Դատելով այս ամենից՝ Մոսկվայում շատ վատ են արձագանքել ՀՀ խորհրդարանի միակ ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժի նկատմամբ իշխանությունների հարձակումները։ Ըստ տեղեկությունների՝ Կրեմլում մերժել են Նիկոլ Փաշինյանի խնդրանքն առանձնազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ՝ հասկացնելով, որ նրա հետ քննարկման օրակարգ չունեն եւ ըստ էության նրա փոփոխությունը քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է դարձել: Փաշինյանը շատ կարճ ժամանակից կհեռանա. Պուտինը միացել է հեռացնողների ցուցակին:

Ուշագրավ է՝ եթե Փաշինյանը չի մասնակցելու, ապա չմոռանանք, որ մենք ունենք ՀՀ նախագահ եւ կարող էր ինքը մասնակցել, բայց ոչ՝ մասնակցությունը միայն պաշտպանության նախարարի մակարդակով է լինելու: Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին կամ վախենում է Փաշինյանի ճնշումներից ու նախատինքներից, կամ էլ ինքը եւս Կրեմլում անցանկալի պերսոնա է, քանզի այստեղ հասկացել են, որ Սարգսյանը եղած-չեղած մի հաշիվ է ՝ փաշինյանահպատակ պաշտոնյա, ով ունակ չէ որեւէ դիմակայության: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս չի ցանկանում որեւէ կոմպրոմիսի կամ զիջման գնալ, արդեն բացահայտ դեմարշը սկսված է, որի հետեւանքները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի վրա զգացվելու են:

Անի Սահակյան

դիտվել է 14238 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am