Նիկոլ Փաշինյան, դու հայտնվելու ես քո սիրած ասֆալտին․ Աշոտ Գրիգորյան (video)

Ամիսներ առաջ էի ասել, որ այս օրերին լինելու է ոչ արհեստավարժ կառավարության ու վարչապետի վերջը: Բնականաբար, այս ամենի ավարտին պետք է Գագիկ Ծառուկյանի նման մարդն իր վրա վերցներ բեռն ու խիզախությունը և ասեր այն, ինչ ասեց: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ասել է այն, ինչ ասում են գրեթե բոլոր ընդդիմադիրները. «Նիկոլ Փաշինյանը չի կարող արհեստավարժ մարդկանց հետ կոալիցիա կազմել և, բնականաբար, իր կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ անբարոյական հանցագործություն իրականացրեց»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ այս գործընթացներն ավարտվելու են Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռվելով». «Նիկոլ Փաշինյանը գնում է ռեպրեսիաների, որովհետև այլ լուծումներ չի կարողանում գտնել: Եվ այս ամենի վերջում իր կնոջ հետ «փռվելու են ասֆալտին»»:

Հարցին՝ ընդդիմադիրների հայտարարությունների ու կորոնավիրուսի համավարակի «տակից» ինչպե՞ս է դուրս գալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Աշոտ Գրիգորյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը մատնանշել էր, որ կորոնավիրուսի այս արհավիրքի պայմաններում իշխանությունը պետք է խորհուրդներ լսի, ոչ թե անի այն, ինչ իրենք են անում: Ես էլ իմ հերթին էի մարտի 3-ին հանդես եկել առաջարկությամբ՝ կորոնավիրուսը հաղթահարելու հարցում, բայց ես էլ մերժվեցի»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 300-ից ավելի քաղաքացիները Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի խղճին են:

Դիտարկմանը՝ ընդդիմադիրների նկատմամբ, այս քայլերին գնալով, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակիցներին է՞ շարքից փորձում հանել, Աշոտ Գրիգորյանը նշել է. «Այս քայլերով Փաշինյանը փորձում է ժողովրդի մոտ առաջացնել նոր տրամադրություն, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել, այլ նոր է սկսում»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ հասարակության մեջ կա զոմբիացած մի զանգված, որին թվում է՝ հեղափոխությունը մարդկանց ոչնչացնելն ու սպանելն է:

դիտվել է 4692 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am