Նիկոլ Փաշինյանից պահանջել են Մոսկվայում թեստ հանձնել

 Հրապարակ օրաթերթը գրում է. 

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի նամակն ուղղված ՌԴ նախագահին, որտեղ ափսոսանք է հայտնում, որ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի բերումով՝ ՀՀ վարչապետը չի կարողանալու մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Մինչդեռ շուրջ երկու շաբաթ առաջ՝ հունիսի 9-ին, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է շքերթին։ Մենք արդեն գրել ենք, որ Մոսկվան հասկացրել է, որ Փաշինյանի ներկայությունը ցանկալի չէ։ Այժմ նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։

Մերձկրեմլյան աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի այցի չեղարկումը պայմանավորված է ավելի շատ Կրեմլի հարուցած խոչընդոտներով։ Բանն այն է, որ ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել՝ կապված նրա վարակման և արագ առողջացման հետ։


Հայկական կողմն առաջարկել է ուղարկել Փաշինյանի՝ Երևանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են՝ պնդելով, որ իրենք տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին և եթե նա իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանը իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է և ՀՀ վարչապետի մոտ կարող է լինել հիվանդության գաղտնի շրջան եւ նա կարող է վտանգել մյուս բարձրաստիճան մասնակիցների առողջությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական կողմն ամեն ինչ արել է ՌԴ-ում թեստ անցկացնելու հեռանկարից Նիկոլ Փաշինյանին ազատելու համար, սակայն չի ստացվել, հետևաբար վերջինս ստիպված է եղել չեղարկել այցը՝ մտավախություններ ունենալով թեստի արդյունքներից։ Մասնավորապես, որ կպարզվի, որ իր օրգանիզմում հակամարմիններ չկան եւ հիվանդության մասին պատմությունը պարզունակ հորինվածք էր։

Նկատենք, նաեւ, որ հունիսի 9-ից ի վեր, երբ ՀՀ վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է շքերթին, Հայաստանում վարակի տարածման կտրուկ վատթարացում չկա եւ առնվազն տարօրինակ է այսօր դրա անվան տակ այցը չեղարկելը։

դիտվել է 2357 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am