ՍԴ-ն փրկել է Նիկոլ Փաշինյանին

 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել բանկային գաղտնիքի մասին օրենքը։
«Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է. «Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող»,- նշված է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից նախօրեին տարածած հաղորդագրության մեջ։
Խոսքը ամիսներ առաջ ընդունված օրենսդրական փոփոխության մասին է, որով իրավապահ մարմինները կարող էին հայաստանյան բանկերից ստանալ ցանկացած անձի ֆինանսական շարժին և բանկային գործարքներին վերաբերող, այսինքն՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներ: Մինչդեռ մինչ այդ գործող կարգի համաձայն՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն իրավապահները կարող են ստանալ, եթե տվյալ անձը մեղադրյալ է կամ կասկածյալ: Ժամանակին այս օրենսդրական փոփոխությունը Նիկոլ Փաշինյանը գնահատել էր որպես իր գլխավորած կառավարության «ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը», որի ընդունման հետ կապված կայացվել է քաղաքական որոշում, որպեսզի հնարավոր լինի կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարել։ Պատճառաբանությունը որ ներկայացվում էր իշխանության կողմից, հետևյալն էր՝ հաճախ այսպես կոչված թալանված միջոցները այլ երրորդ անձի անունով են գրանցվում և ի պահ տրվում բանկերում։ Եթե նշված երրորդ անձի հետ կապված իրավական գործընթաց չկա, նշանակում է իրավապահները չեն կարող նրա ֆինանսները ո՛չ բռնագանձել, ո՛չ էլ նրան կոռուպցիոներ հռչակել։ Իսկ եթե իրավապահներին հասու լինեն ցանկացած անձի բանկային գաղտնիքները, նրանք միշտ կարող են դրանց իրավական գնահատական տալ։
Ժամանակին, երբ օրենքն ընդունվում էր, Կենտրոնական բանկը, որքան էլ տարօրինակ է, ձայն-ծպտուն չհանեց, չնայած որ բանկային համակարգի շահերի պաշտպանությունը նրա առաջնային գործն էր։ Փոխարենը Հայաստանի բանկերի միությունը օրենսդրական փոփոխությանը արձագանքել էր բացասաբար․ «Ընդհանրապես, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը մեծագույն ձեռքբերում է համարվում և իր դրական ազդեցությունն է ունեցել բանկային համակարգի կայացման ու զարգացման վրա: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի շրջանակների ցանկացած նեղացում բացասական ազդեցություն է ունենալու համակարգի վրա, որի հետևանքները ժամանակի ընթացքում նկատելի են լինելու, և այդ տրամաբանությունից ելնելով՝ օրենքի շրջանակի յուրաքանչյուր նեղացում Հայաստանի բանկերի միությունը կդիտարկի որպես հետքայլ»,- ԶԼՄ-ներում արված մեկնաբանության մեջ նշել էր Բանկերի միությունը։
Օրենքն ստորագրելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանը նախագիծը ուղարկել էր Սահմանադրական դատարան։ Հասկանալի է՝ Արմեն Սարգսյանը չէր ուզեցել իր վրա վերցնել խայտառակ օրենքը ստորագրելու կամ մերժելու պատասխանատվությունը։ Սահմանադրական դատարանը հերթական անգամ ստիպված է եղել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանը բոլշևիկյան հեղափոխության կործանարար քայլին դիամգրավելու պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը դեռևս այս մերժման հետ կապված հայտարարություն չի արել, բայց հավանաբար առաջիկայում Հրայր Թովմասյանին և ՍԴ անդամներին պատերին ծեփելու քաղաքական նոր գործընթաց կսկսվի։
Հակասահմանադրական օրենքի կասեցումն իրականում բոլորի, այդ թվում նաև օրվա իշխանության շահերից է բխում։ Ի վերջո, որևէ իշխանություն հավերժ չէ, և ցանկցած օրենք, որը ներմուծվում է որպես քաղաքական մահակ, մի օր անպայման բումերանգի նման վերադառնում և հարվածում է ներմուծողին։ Այսինքն, այս որոշմամբ, ՍԴ-ն փրկել է առաջին հերթինն Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 5707 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am