Ծառուկյան-Փաշինյան. ո՞վ սկսեց առաջինը. Գուրգեն Եղիազարյան (video)

Հայաստանում երկու տարի առաջ տեղի է ունեցել դասական հեղաշրջում՝ միջնորդված դրսից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին ու ընդդիմադիրներին լռեցնելու իշխանության վերջին քայլերին։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և պարզվեց, որ նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ այս ամենն ուղեկցվում է համաճարակի պայմաններում․ «Հայաստանում կորոնավիրուսը տարածվում է, ունենք 800 հազար սոված քաղաքացի և իշխանությունն ամեն ինչ անելու է, որ վիճակն ավելի բարդանա»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերին՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Ես տեսել եմ՝ ինչպես վարվեցին Գագիկ Ծառուկյանի հետ նախկին իշխանությունները։ Երբ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, Գագիկ Ծառուկյանը որոշեց օգտակար լինել այս իշխանություններին՝ չիմանալով ինչ չարիք է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը»։

Դիտարկմանը՝ կային մարդիկ, ովքեր շատ էլ լավ հասկանում էին, որ այս իշխանությունը հասնելու է նաև Գագիկ Ծառուկյանին, Գուրգեն Եղիազարյանը նշել է․«Իհարկե կային մարդիկ, որոնք գիտեին՝ այս ամենն ուր է տանելու։ Ժամանակն է՝ հասարակությանը զերծ պահել մեզ սպասվող սոցիալական լուրջ խնդիրներից, որի մասին լավագույնս խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»։

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ու «ԲՀԿ»- դեմ իրականացվող բոլոր քայլերը համահունչ են երկու տարի շարունակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ գործեր հարուցել, հարուցել ու հարուցել։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին, երբ տարան ԱԱԾ հարցաքննության, ինչու քիչ աջակիցներ հավաքվեցին, ի՞նչն էր պատճառը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Առաջին հերթին, Արտակարգ դրության պատճառով մարդիկ դուրս չեկան աջակցելու։ Բայց ես համոզված եմ՝ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի «խելքի բանը» չեն»։

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ հերթը հասել է Գագիկ Ծառուկյանին, որովհետև վերջինս բարձրաձայնել է, որ մեր երկիրը ողբալի վիճակում է գտնվում ու ժամանակն է Կառավարությունը 100 տոկոսով փոխելուն։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քայլերն ուր են տանում, գուցե ձերբակալեն, հետո՞, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Ճշմարտությունը չեն կարող ձերբակալել։ Վերջ, առաջ այս իշխանությունն է ձերբակալվելու»։

դիտվել է 1297 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am