Փաշինյանը կմեկնի՞ ռազմական շքերթին. Ալիևը խուսափեց Պուտինից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես երեկ հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը տեղեկացրել է Պուտինին, որ չի կարող մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված ռազմական շքերթին, քանի որ Ադրբեջանում երկարացվել են կարանտինային միջոցառումները:

Նշվում է, որ ռազմական շքերթին մասնակցելու է Ադրբեջանի պաշտպանության նախարարը և 75 զինծառայող:

Ըստ հաղորդագրության՝ Պուտինն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին: Ռուսական լրատվամիջոցներն էլ՝ հղում անելով Կրեմլի հաղորդագրությունը, գրում են, որ հեռախոսային զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հայտնի է, Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու նպատակով:

Ալիևի հրաժարումը ուշագրավ պահի է տեղի ունենում: Ի հայտ են եկել ռուս-թուրքական անսպասելի խնդիրներ: Ռուսական կողմը բռնել է Հունաստանի կողմը: Թուրքիան էլ ՆԱՏՕ-ում ընդդեմ Ռուսաստանի քայլերի կարող է միանալ՝ իր պահանջների բավարարման դեպքում:

Մյուս կողմից՝ Դաղստանի սահմանին ադրբեջանցիները պարբերաբար անկարգություններ են հրահրում, տեղի իրավապահները ստիպված են լինում ուժ կիրառել կարգուկանոն հաստատելու համար: Այս առումով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության հիմքեր կարող են առաջանալ:
Մյուս կողմից՝ Արցախի խնդիրն է: Թուրքիան ու Ադրբեջանը սպասելիքներ ունեն Ռուսաստանից: Նրանք ակնկալում են, որ Մոսկվան ճնշումներ պետք է գործադրի Հայաստանի ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները, Արցախից հնչող հայտարարությունները, ըստ երևույթին հիմք են տալիս Բաքվին ու Անկարային կարծելու, որ ռուսական կողմը սպասված ճնշումներն, այնուամենայնիվ, չի գործադրում Հայաստանի ուղղությամբ:

Արցախի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով, տեղի կունենա հունիսի վերջին, երեկ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: «Համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցած ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը: Հերթական հանդիպումը նախատեսվում է մինչև ամսվա վերջ, մենք հավելյալ կտեղեկացնենք, իհարկե»,-ասել է Զախարովան:
Նա նաև հավելել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների չեղարկումից հետո կողմերը կշարունակեն դեմ առ դեմ բանակցությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4121 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am