Թուրք գործիչը՝ ՄԱԿ-ի ԳԱ նախագահ. Արցախի հարցին տհաճություններ են սպասում ՄԱԿ-ում

Թուրք քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ Վոլքան Բոզքիրն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ։ Բոզքիրն առաջին թուրք գործիչն է, ով ընտրվեց այդ պաշտոնում։ Նստաշրջանի նախագահը ռոտացիոն, ժամանակավոր պաշտոն է։ Գալիք սեպտեմբերի 15-ին նա ստանձնելու է այդ պաշտոնը մեկ տարի ժամկետով։

Բոզքիրը միակ թեկնածուն էր։ Նրա անունը նախապես ուղարկվել էր ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու, առանց քվեարկության այդ պաշտոնում հաստատվելու համար։ Սակայն Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել։ Քվեարկությունը երեկ տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում, անդամ երկրների դեսպանները դիմակով, սոցիալական հեռավորություն պահպանելով թերթիկները գցել են դատարկ դահլիճում տեղադրված քվեատուփի մեջ։

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Բոզքիրի թեկնածությանը կողմ է քվեարկել 178 երկիր, 11-ը ձեռնպահ են մնացել, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Վոլքան Բոզքիրը թվիթերյան գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ճնշող մեծամասնությամբ իրեն ընտրելու համար։ Նա նաև գրել է, որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակը և մարտահրավերների այս ժամանակահատվածում ջանքեր կգործադրի միջազգային խաղաղության ամրապնդման համար։

Վոլքան Բոզքիրը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է։ Բոզքիրը դիվանագիտական 40 տարվա աշխատանքային փորձ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռումինիայում։
Թուրքիայի կառավարությունում նա զբաղեցրել է նաև եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը, ինչպես նաև գլխավոր բանագնացը Եվրամիության հետ բանակցություններում։

ՄԱԿ-ի առաջիկա նստաշրջանի նախագահին քվեարկությամբ ընտրելու պահանջից բացի, Հայաստանն ու Կիպրոսը նաև համատեղ նամակ էին ներկայացրել, որտեղ նշված է, որ Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Հայկական կողմը բարձրաձայնել էր Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին։

Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ-ի նորմերին և հռչակած արժեքներին: «Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին», ասել էր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Կասկած չկա, որ թուրք գործչի նախագահության շրջանում Հայաստանի և Արցախի համար տհաճ անակնկալներ կարող են ի հայտ գալ՝ ադրբեջանանպաստ բազմաթիվ փաստաթղթերի տեքսով:

Առանց այն էլ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չի փայլում իր գործունեությամբ, թե ինչպես պետք է աշխատի հայկական կողմը՝ ՄԱԿ-ում՝ կարելի է պատկերացնել:

Մնում է հուսալ՝ լրջանալու և ըստ արժանվույն թուրք-ադրբեջանական ջանքերին պատասխանելու համար գոնե բավարար աշխատանքներ կտարվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2305 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am