Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ մեկնարկում է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Դատարանի բակում են նրան ողջունեցին ԲՀԿ պատգամավորները, այնուհետեւ նա մտավ դատարանի շենք։
