Երեխան մեծացել, բայց չի հասունացել

Նիկոլ Փաշինյանի մտավոր անչափահասների թիմի կարկառուն ներկայացուցիչ, Ազգային ժողովի պարտագամավոր, դեռ ավլին՝ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հերթական անգամ փայլատակել է իր պահվածքով: Այս տակավին պատանին, ում աշխատանքային կենսագրության առաջին տողը գրվել է թավշյա քայլարշավից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը այս պատանուն նշանակեց սփյուռքի նախարար միայն այն բանի համար, որ Մխիթարը քայլարշավի ողջ ընթացքում թեթեւ թռվռում էր Փաշինյանի կողքին՝ կատարելով նրա հրահանգները:
Հիմա երեխան այնքան է մեծացել,որ իրեն թույլ է տալիս օրենսդիր թիվ մեկ ամբիոնից սպառնալ լրատվամիջոցներից մեկին, խոսել ուլտիմատումի լեզվով: Աժ-ում Մեդիայի մասին իր հեղինակած օրենքի քննարկման ժամանակ սույն պատգամավորը անսպասելիորեն նման ելույթ ունեցավ.<<Քիչ առաջ ինձ մի լրատվականից նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստալիքների դեմ օրենքի նախագիծը»: Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց, այս հակապետական, խայտառակ, դավաճան վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ անձամբ է խոսել երեկ դեսպանի հետ: «Կարող եմ ասել ռուսական կողմի, ռուս գործընկերների կողմից հայտն արդեն ներկայացված է: Նախարարը, հուսամ վերջում արդեն իր ամփոփիչ ելույթում կանդրադառնա սրան: Այս գործելաոճին վերջ տվեք, դադարեցրեք, այսօր մենք խոսում ենք բացառապես մեդիադաշտում, բացառաապես նոր կանոնակարգումների մասին, որոնք, այո, միտված են մեր պետության ազգային անվտանգությանը, լեզվական անվտանգության բարձրացմանը»,- ասաց նա:

Հասկանալի է, որ ձեր մեծը Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի է փչացրել՝ հասցնելով վտանգավոր եզրագծի, որ հիմա կարծես հասկանում է՝ թքածը լիզելու ժամանակն է ու այդ պատճառով էլ լրատվականի վերնագիրը սարսափի նոպաներ է առաջացրել իշխանականներիդ մոտ: Հասկանալի է նաեւ, որ լրատվամիջոցը ըստ էության որեւէ հակապետական եւ դավաճանական վարքագիծ չի դրսեւորել, նյութը վերնագրել է այնպես, ինչպես հասկացել է, ի վերջո այդ փոփոխությունների վերջնարդյունքում չի բացառվում, որ ռուսական հեռուստաալիքներ փակվեն: Եւ ընդհանրապես չէր խանգարի, որ այսպիսի հետուղականությամբ բարձրաձայնեիք ձեր թիմակիցների հակապետական հայտարարությունները՝ վարչապետից սկսած, վերջացած շարքայիններով:

Բայց եթե նույնիսկ լրատվամիջոցը լուրի վերնագիր ընտրելու հարցում չի արդարացրել ձեր սպասելիքները, ոչ մեկ եւ ոչինչ ձեզ իրավունք չի տալիս բարձր ամբիոնից պախարակել ու սպառնալ լրատվամիջոցին: Ընդամենը կարելի էր հեռախոսը վերցնել եւ զանգահարել տվյալ խմբագրություն, կամ եթե դա ձեր պատվից վեր է, ապա կարելի էր հանձնարարել օգնականներին, խորհրդականներին, որոնք, ինչպես եւ դուք, աշխատավարձ եք ստանում մեր՝ հարկատուներիս հաշվին:
Այպիսի ամբարտավան պահվածք նույնիսկ ձեր վարչապետի հոգեւոր հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում չէին դրսեւորում լրատվամիջոցների հանդեպ: Այո, այդ տարիներին լրատվականներ էին փակվում, խմբագրություններ էին մտնում ջարդուխուրդ անում, լրագրողներ ծեծում, բայց որեւէ պաշտոնյա որքանով հիշում ենք ի պաշտոնե թույլ չի տվել նման տոնով խոսել լրատվամիջոցների հետ:
Քանզի, ինչպես մեր գործընկերնրից շատերն էին այս ելույթին արձագանքել՝ ԱԺ պատգամավորն ո՞վ է, որ որոշի, թե լրատվամիջոցը ինչ վերնագիր դնի․ յուրաքանչյուրը կարող է նյութը վերնագրել այնպես, ինչպես ընկալում է այդ նյութը, ինչպես համարում է ճիշտ։ Եւ վերջում, եթե որոշել եք , իսկապես, խառնվել լրատվական դաշտին եւ այն համապատասխանեցնեք ձեր պատկերացումներին, ապա խորհուրդ կտանք դա սկսել ձեր քաղաքական ուժի ղեկավարին պատկանող թերթի սխալ, մանիպուլյացիոն, աղմկահարույց վերնագրերից:
Հ.Գ,-Ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր՝ երեխաները պարտավոր են մեծանալ, սա ընդունեք որպես ուղիղ իմաստով, հա մեկ էլ՝ մեծանալու հետ էլ հասունանալ, խելք հավաքել է պետք: Մի մտեք այնտեղ, որտեղ անելիք չունեք:

Անի Սահակյան

դիտվել է 4460 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am