«Թավիշը» Եվրոպաներում. «X» պահ Փաշինյանի համար

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին: Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած ՀՀԿ Գործադիր մարմինը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:

Ի դեպ, ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող ԵԺԿ-ւ նախագահ Դոնալդ Տուսկը թվիտերյան իր էջում ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին։

Տուսկը հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Միաժամանակ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման և իմպլեմենտացիայի համար»։

Հայաստանի վերաբերյալ, այսպիսով, եվրոպական այս կուսակցությունը հայտնել է խիստ բացասական դիրքորոշում է հայտնել: Փաշինյանը երկու տարի եվրոպական ամբիոններից ներկայացնում է «Թավշյա հեղափոխությունը» դրական լույսի ներքո:

Երկրի ներսում, սակայն որոշ գործընթացներ, վաղ, թե ուշ ուշադրության կարժանանան նաև արևմուտքում:

Պարզապես այս պահին՝ արևմուտքը դեռ հույսեր է կապում Փաշինյանի հետ, և նրանց մի որոշ հատվածի համար Փաշինյանը բարեփոխիչ է:

Բայց այս սպասելիքների հետևում կա մի բայց... Ինչ է ակնկալում արևմուտքը Փաշինյանից... Արցախյան հարցում զիջումներ:

Երբ կգա այդ պատասխանատու X պահը, այդ ժամանակ էլ ամեն ինչ կնկատեն, ավելի մանրամասն, բոլոր նրբերանգներով:

Իսկ երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ամփոփելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է զեկույց: Բուքիքիոն անդրադարձել է նաև Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա, մասնավորապես, ասել է, թե երկու անդամ պետություններում՝ Հայաստանում, Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել:

«Մենք աջակցում ենք այս երկու երկրների՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու ջանքերին: Հիմնական մարտահրավերներից մեկը հատկապես Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանությունների համար, ճիշտ հավասարակշռություն գտնելն է՝ մի կողմից մարդկանց սպասելիքները արդարացնելու և երկրում իրական փոփոխություններ անելու, մյուս կողմից էլ՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև », նշել է Բուքիքիոն:

Ի դեպ, հունիսի 18-ից 19-ը Վենետիկի հանձնաժողովը գրավոր ընթացակարգով քննարկելու է նաև Հայաստանի իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դատավորներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4268 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am