Երբ մենք խոսում ենք մեդիայի մասին, լողում ենք երկու քարի արանքում՝ էթիկա և խոսքի ազազտություն, ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը, հետագայում փոփոխություններ պատարստվո՞ւմ եք անել, թե ոչ: Մեդիայի մասին օրենքի քննարկմանը ժամանակ այս մասին հիմնական զեկուցող պատգամավոր Վահագն Թևոսյանից հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Վահագն Թևոսյանն էլ նշեց. «Լիցենզիա ստացած, պետության կողմից երաշխավորված հեռուստաընկերությունը, երբ սպառողը միացնում է հեռուստացույցը և ալիքները տեսնում է, ասում է՝ սրանք պետության կողմից երաշխավրոված ալիքներ են, սրանք այն ալիքներն են, որ պետությունը ինձ երաշխիք է տալիս, որ ես նայեմ»,- ասաց նա` հավելելով, որ բազմաթիվ զանգեր է ստանում:
«Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում, ինձ ասում են՝ մեզ ազատեք որոշակի հեռուստաալիքներից, ես երկար ստիպված եմ լինում բացատրել, որ դա խոսքի ազատություն է, չի կարելի և այլն: Անխուսափելիորեն կանգնում ես խնդրի առաջ և հասկանում ես, որ դու որպես պետություն չես կարողանում այդ երաշխիքը տալ, որ երբ ալիքը միացնում են, հասկանան, որ պետության տված երաշխիքով այս ալիքից ստանալու են ինֆորմացիա այն ծավալով, որ ծավալով որ պետական քաղաքականությունն է ենթադրում, այդ թվում նաև խոսքի ազատության անսահմանափակության կտրվածքով»,- հայտարարեց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը